ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է ԿՀՎ-ի տնօրենի Երևան այցից անմիջապես հետո Եվրահանձնաժողովի նախագահն այցելել Բաքու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Regnum.ru-ն գրում է, որ 2022 թվականի հուլիսի 18-ին Ադրբեջանը և Եվրամիությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ։ Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Ստորագրված փոխըմբռնման հուշագիրն էլ ավելի կամրապնդի ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ համագործակցությունը»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո։

«Այդ փաստաթղթից ուզում եմ առանձնացնել որոշ կետեր: Նախ մենք նախատեսում ենք ավելացնել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումները։ Համաձայն այս հուշագրի՝ մենք հանձնառու ենք Հարավային գազային միջանցքի ընդլայնմանը: Դա շատ կարևոր մատակարարման ճանապարհ է ԵՄ-ի համար։ Մենք մտադիր ենք առաջիկա մի քանի տարիներին ընդլայնել դրա հզորությունը մինչև տարեկան 20 միլիարդ խորանարդ մետրի: Հուշագրի երկրորդ կարևոր կետը էներգիայի վերականգնվող աղբյուրների խնդիրն է։ Ադրբեջանը հսկայական ներուժ ունի վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Եվ վերջապես, գազի ոլորտում մեր համագործակցությունը պետք է համահունչ լինի շրջակա միջավայրը պահպանելու մեր պարտավորություններին»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Հավանաբար այս ամենը համաձայնեցված է Վաշինգտոնի հետ (եթե ոչ նրա նախաձեռնությամբ է): Եվրահանձնաժողովի նախագահի այցը Բաքու ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսի Երևան այցից երկու օր անց հաստատում է այն կանխատեսումը, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ը հիասթափվել են Վրաստանից, որը հրաժարվել է հարձակվել Աբխազիայում և Հարավային Օսիայում գտնվող ռուս սահմանապահների բազաների վրա: Արդյունքում երկդիմի Արևմուտքն իր ուշադրությունը տեղափոխել է Հայաստանի և Ադրբեջանի վրա։ Բայց, «այրվելով» Վրաստանի վրա, որի նկատմամբ կոշտ ճնշումը կտրուկ հակառակ անշրջելի արդյունք է տվել (վիրավորված վրացի ժողովրդի մեջ սուր հակակրանք է առաջացել արևմտյան ամեն ինչի նկատմամբ), Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ կիրառվում է «բլիթի» քաղաքականությունը, այն «բլիթի» որը ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը Մայդանում բաժանում է ուկրաինացիներին` ուղարկելով նրանց սպանելու...:

Այսինքն կանխազգալով մոտալուրտ ձմեռը` դողացող Եվրոպան գայթակղում է Ադրբեջանին «ֆանտաստիկ եկամուտով», որը կլինի շրջանցելով Ռուսաստանը Եվրոպա ածխաջրածինների ավելացած մատակարարումներից, նա նույնիսկ իր վրա է վերցնում ադրբեջանական խողովակաշարերի ընդլայնման ծախսերը: Իսկ Հայաստանին, ԱՄՆ-ը ԿՀՎ տնօրենի միջոցով, ամենայն հավանականությամբ, խոստացել է վերանայել ղարաբաղյան երկրորդ հակամարտությունից հետո ստեղծված ստատուս-քվոն, որը ոչ ի օգուտ Հայաստանի է, և իբր թե դա «իր պարտավորությունները չկատարած Ռուսաստանի ներքո գտնվող ՀԱՊԿ-ի դավաճանության պատճառով է»։

Սակայն «այդ ամենը ճաքեր ունի», այսինքն թերություններ այնպես ինչպես արևմտյան բոլոր կանխատեսումները կապված են Արևելյան գործընկերության երկրների հետ։ Ադրբեջանը ներկայումս չունի Եվրոպան ձմռանը տաքացնելու ռեսուրսներ, ինչպես նաև չի ցանկանում փչացնել հարաբերությունները Կասպից ծովում իր ավանդական ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ մեկանգամյա շահույթի պատճառով։ Բայց արևելյան նուրբ դիվանագետ Իլհամ Ալիևը բացահայտորեն «ոչ» չի ասում, ինչո՞ւ ասի, երբ երկու կողմից էլ կարելի է օգուտներ քաղել այնպես, ինչպես Թուրքիան։ Արդյունքում բարոնուհին ուրախ-ուրախ հետ է թռել: Եթե ​​Արևմուտքը ունակ լիներ կոտրել կամ կաշառել նախագահ Ալիևին, ապա հիմա Ադրբեջանի ղեկավարը կլիներ Արևմուտքից սնված ՀԿ-ական լրագրող Աֆղան Մուխթարլին։

Ինչ վերաբերում է հայկական «Աֆղան Մուխթարլիին», ապա, այո, ամերիկացիների կողմից դաստիարակված ՀԿ-ական լրագրող Նիկոլ Փաշինյանը կարողացել է ԱՄՆ-ի աջակցությամբ հեղաշրջում կատարել և գլխավորել Հայաստանի կառավարությունը ի տարբերություն իր ադրբեջանցի գործընկերոջ, և ճիշտ այնպես գործել ինչպես Սահակաշվիլին 2003 թվականի նոյեմբերին Թբիլիսիում, երբ Ռուսաստանին անձեռնմխելիության երաշխիքներ էր տալիս ռազմակայանների հարցով։ Բայց Փաշինյանը, Ղարաբաղում ձախողումից հետո, ցանկացած պահի կարող է ընկնել վարչապետի աթոռից, եթե հերթական հակառուսական ժեստը անի։ Նման նախադեպ արդեն եղել է ոչ վաղ անցյալում, բայց Ռուսաստանը «մեկ ոտքից» բռնել է Փաշինյանի տակ ճոճվող աթոռը, չնայած մնացած երեքը դեռ «օդում կախված» են…:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Եվ երբ կգա այն ժամանակը, երբ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կհամոզվեն, որ Հայաստանն ու Ադրբեջանը Վրաստանից ավելի օգտակար չեն, իրադարձությունները կսկսեն զարգանալ ռազմական սցենարով։ Այսինքն ԼՂ-ում հրահրվելու է նոր հակամարտություն, որի մեջ ներքաշվելու է Ռուսաստանը հարկադրված լինելով կռվել երկու ճակատով (հակամարտող կողմերին բաժանող ռուս խաղաղապահները անմիջապես կհայտնվեն խաչաձև կրակի տակ)։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular