Ուղևորություն իմաստով. օտարերկրյա կամավորներն օգնում են Երևանի բուսաբանական այգուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆMir24.tv-ն գրում է, որ տարբեր երկրներից ժամանած կամավորները Երևանում խնամում են բույսերը, մաքրում տարածքը և տեղադրում գեղեցիկ ծաղկանոցներ։ Ավելին, նրանցից շատերը այդ ամենի համար հատուկ կրթություն չունեն։ МИР 24-ի թղթակից Լիանա Ազոյանը հանդիպել է բնության սիրահարների հետ։
Ֆրանսիացի Արմեն Կուդեն ամեն ինչ գիտի ծաղիկների մասին, չնայած այն հանգամանքին, որ բուսաբանությունը նրա համար պարզապես հոբբի է։ Փաստաբանը գործերով է եկել Հայաստան ու մնացել հանգստանալու։ Այժմ նա նախատեսում է ևս մեկ ամիս մնալ։ «Այս ջերմոցում 500-ից ավելի հազվագյուտ բույսեր կան։ Ես սիրում եմ հոգ տանել նրանց մասին: Ուզում եմ օգտակար լինել ու ինչ որ կերպ օգնել հայ հասարակությանը։ Բացի Բուսաբանական այգում կամավորական աշխատանքից, մասնակցում եմ համայնքային աշխատանքներին, աշխատում եմ կենդանիների ապաստարանում»,- ասել է Արմեն Կուդեն։
Փոքր խմբերով կամավորներ կան Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բուլղարիայից: Բոլորն էլ ունեն կամավորական փորձ: Նրանք որոշել են Հայաստանում չսահմանափակվել հանգստով ու մշակութային ճամփորդություններով, և հիմնել են սոցիալական ցանցերում անհատույց օգնության նախագիծ։ «Ես մասնակցել եմ բազմաթիվ կամավորական նախաձեռնությունների, որոշները ինքս եմ ստեղծել Ռուսաստանում: Ես սիրում եմ ինչ որ բան անել ոչ թե փողի, այլ գաղափարի համար։ Մենք իմացանք, որ այստեղ կարելի է ինչ որ այնպիսի բան անել, որ բուսաբանական այգին ծաղկի և հաճելի հոտեր արձակի»,- բացատրել է ռուս կամավոր Դանիիլ Պոլյանչիկը:
Հողերի մաքրում, մոլախոտերի քաղհան, բույսերի տնկում, հողային խառնուրդների պատրաստում. ամեն չորեքշաբթի տղաները աշխատում են Զոյա Դուտովայի ղեկավարությամբ: Փորձառու գյուղատնտեսը տևական ժամանակ է, ինչ ապրում է Հայաստանում, այժմ նա այգու տնկարանի պատասխանատուն է։
«Իմ խնդիրն է թարմացնել տնկարանը, որպեսզի այն լինի ոչ թե այնպիսի սովորական վայր, որտեղ մարդիկ գան ու բույսեր գնեն, այլ նաև դա լինի համախոհների հանդիպման վայր լինի, որպեսզի վարպետության դասեր անցկացվեն։ Դրա շրջանակներում ինձ ծանոթացրին մի խումբ կամավորների հետ, և ես շատ ուրախ եմ, որ այնպես եղավ, որ մենք ծանոթացանք նրանց հետ, և հիմա միասին հայտնվեցինք Երևանում»,- խոստովանում է Երևանի բուսաբանական այգու տնկարանի վարիչ Զոյա Դուտովան։
Սոցցանցերում օրեցօր ավելի ու ավելի շատ մարդիկ են մտնում կամավորների չաթ։ Տղաները նախատեսում են ավելացնել խմբերը և ավելի հաճախ հավաքվել։ Ոչ ոք առանց աշխատանքի չի մնա: Բուսաբանական այգու տնօրինությունը խոստանում է բոնուս կամավորներին՝ անվճար այցելություն կանաչ օազիս ամբողջ տարվա ընթացքում, իսկ ամենաակտիվներին շնորհակալագրեր կտրվեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյան