ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանը վրեժխնդիր կլինի Ռուսաստանից Եվրոպային էներգիա մատակարարելով»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

liktv.org-ը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանին մեղադրել է Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները չկատարելու մեջ։ Այդ իսկ պատճառով պատրաստ է Եվրոպային էլեկտրաէներգիա մատակարարել։ Ինչպես նշել է Իլհամ Ալիևը, Ռուսաստանը չի ապահովել հայկական զորքերի դուրսբերումը այն տարածքներից, որոնք Ադրբեջանը չի կարողացել գրավել պատերազմի արդյունքում։ Մասնավորապես, Հայաստանը կորցրել է Քելբաջարի և Լաչինի շրջանները, իսկ Ռուսաստանը 2000 հոգանոց խաղաղապահ զորախումբ է տեղակայել մնացած տարածքում։

 «Հայաստանը, որպես պատերազմում պարտված և հանձնման ակտը ստորագրած երկիր, որը 2020 թվականի նոյեմբերի 10-ի հռչակագիրն է, որոշակի պարտավորություններ է ստանձնել։ Այդ պարտավորությունները պարզ և հստակ նշված են փաստաթղթում։ Դրանցից մեկը Հայաստանի զինված ուժերի դուրսբերումն է Ղարաբաղից։ Բայց մինչ հիմա այդ հարցը չի լուծվել։ Մենք բազմիցս ենք բարձրացրել այդ հարցը, բայց Հայաստանը ձգձգում է այն»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այդ կապակցությամբ Ադրբեջանի նախագահը կառավարությանը կոչ է արել էլեկտրաէներգիայի արտահանումը հասցնել տարեկան 5000 ՄՎտ-ի, և նաև բանակցություններ սկսել պոտենցիալ գնորդ երկրների հետ։ Մասնավորապես, նա նախարարների կաբինետին հանձնարարել է գազի գնորդներ փնտրել Եվրոպայում։ Բացի այդ, Իլհամ Ալիևը նշել է, որ ապագայում Ադրբեջանը կարող է կազմակերպել էլեկտրաէներգիայի արտահանում Զանգեզուրի միջանցքով։ Ավելին, Եվրոպան արդեն ներկայացրել է համապատասխան նախագիծ։ Նախագիծ կա նաև Սև ծովի հատակով Վրաստանից Ռումինիա մալուխ անցկացնելու համար, և Ադրբեջանը ևս շահագրգռված է այս նախագծով։

Ավելի վաղ Իլհամ Ալիեւը հրապարակավ հայտարարել էր, որ Ադրբեջանը աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Նա մանրամասնել է, որ թեև իր երկիրը լավ կապեր է պահպանում Ռուսաստանի հետ, սակայն քաղաքական գերակայությունը չպետք է խեղաթյուրի միջազգային իրավունքի սկզբունքները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular