ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունների նպատակն է ճնշել բոլոր հնարավոր ակտիվ և որոշակի ուժ ունեցող ընդդիմադիր գործիչներին. Վահե Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն քանի օր է՝ ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում մի նամակ է շրջանառվում, որը գրել է Նիկոլ Փաշինյանի մտերիմ ընկեր Վահե Վարսանյանը։ Այդ նամակում նա հայտնում է, թե տեղեկացել է, որ Արա Չալաբյանին, ով Կենտրոնական բանկի կորպորատիվ ծառայությունների դեպարտամենտի ղեկավարն է, կանչել են ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի մոտ, ասել, թե աշխատանքից ազատման մասին դիմում գրի, այլապես աշխատանքից ազատվելու դիմում պետք է գրի ինքը՝ Մարտին Գալստյանը.

«Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հետ վաղեմի մոտ հարաբերությունները, նույն օրն էլ դրա մասին գրեցի նրան՝ ակնկալելով պատասխան: Մամուլում ևս եղել էին այս թեմայով հրապարակումներ, սակայն հերքում չէր եղել: Մինչև չորեքշաբթի որևէ պատասխան չստանալով՝ այսօր զանգահարեցի նրան: «Նամակը կարդացել եմ: Բեր էդ հարցը չքննարկենք»,- պատասխանեց Փաշինյանը: «Բա եթե էս հարցը չքննարկենք, ուրիշ ի՞նչ հարց քննարկենք: Սենց  չեղավ, դրա համար չէինք 18 թվին իշխանություն փոխում»: Նա շարունակում էր նույն բանը՝ «Բեր էս հարցը չքննարկենք, բեր էս հարցը չքննարկենք»: Փաստորեն, չեղած տեղը, Ավետիք Չալաբյանի նկատմամբ անազնիվ  ձևով գործ սարքեցին, բավական չէ, հիմա էլ ընկել են եղբոր հետևից»,- ասվում է նամակի մեջ:
 
Սահմանադրագետ, իրավաբան Վահե Գրիգորյանի խոսքով` Ավետիք Չալաբյանն այն ընդդիմադիր գործիչներից մեկն է, ով տուժում է տեղի ունեցող ապօրինություններից.
 
«Չալաբյանը տուժում է այնպես, ինչպես տուժեց, օրինակ, Արմեն Գրիգորյանը՝ հայտնի ազգասեր պրոդյուսերը, ով մահացավ դատական նիստերի դահլիճում, ինչպես Գյումրիի դեպքով երիտասարդները, ովքեր անօրինական կերպով զրկված են ազատությունից և այդպես շարունակ։
 
Իշխանությունների ամբողջ նպատակն է ճնշել բոլոր հնարավոր ակտիվ և որոշակի ուժ ունեցող ընդդիմադիր գործիչներին։ Դա կլինի Ավետիք Չալաբյանը, թե Դիմադրություն շարժման ակտիվ երիտասարդները և ակտիվիստները, ովքեր աչքի են ընկնում կազմակերպչական կարողություններով»։
 
Մարիամ Նալբանդյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular