ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արձակուրդն էլ են տրամադրում ընտրովի ու... քաղաքական կողմնորոշումից ելնելով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արձակուրդային այս փուլում բավական հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում պետական կառավարման համակարգում։ «Փաստ» թերթի կառավարական աղբյուրը փոխանցում է, որ գրեթե բոլոր գերատեսչություններում աշխատակիցներին ամառային այս սեզոնին արձակուրդ են տրամադրում ընտրովի՝ ըստ ղեկավարության ցանկության ու ըստ... քաղաքական կողմնորոշումների։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող մի շարք աշխատակիցների բաց տեքստով ասել են, թե «վերևներից» ցուցում է տրված ամռան ընթացքում արձակուրդների սահմանափակումներ իրականացնել՝ աշխատանքի մեծ ծավալի պատճառաբանությամբ: Հասկանալի է, սակայն, որ խոսքը բոլորի մասին չէ: Ինչպես բոլոր հարցերում, այս դեպքում էլ ներկա իշխանության դեպքում առկա է ընդգծված «սորտավորում»:

Մեզ հետ զրույցում աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, թե արդեն մի քանի շաբաթ է՝ զեկուցագիր է ներկայացրել, որպեսզի տրամադրվի հերթական արձակուրդ, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։ Թերթի տեղեկություններով, պետական կառավարման համակարգում արձակուրդն էլ են տրամադրում ըստ ընդդիմադիր հայացքներ ունեցող աշխատակիցների «սև» ցուցակների, ինչի մասին առիթ ունեցել ենք տեղեկացնել: Նրանց ուղիղ տեքստով կամ «նամյոկներով» հասկացնում են, որ իրենք արձակուրդ կարող են գնալ աշնան վերջին կամ ձմռանը, իսկ հիմա արձակուրդ կստանան «արտոնյալները», այսինքն՝ քպականներն ու իշխանությունների հանդեպ լոյալները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular