ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ են «օրենքով գողերի» զգալի մեծամասնությունը վրացիներ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սանասար Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

-Ոչ ֆորմալ «օրենքով գողերի» ինստիտուտը ծագումը 1930-ականների սկզբներին էր Խորհրդային միությունում: Այս «աշխարհայացքը» ձևավորվել է ԽՍՀՄ կալանավայրերում : Սկզբում գողերի շրջանում ռուսները մեծամասնություն էին կազմում:

ԽՍՀՄ մյուս հանրապետությունների համեմատ, Վրաստանը՝ որպես «ժողովուրդների առաջնորդի» (Իոսիֆ Ստալինի) հայրենիք, հաճախ արտոնյալ կարգավիճակում էր հայտվում: Մինչ ամբողջ Խորհրդային միությունում գողերի գոյության մասին քչերը գիտեին, Վրաստանում այն արդեն մտել էր հասարակության բոլոր շերտերը, ուստի վրաց հասարակության մեջ գողական սերմերն արդեն աճում էին, նոր օրենքով գողեր էին ի հայտ գալիս:

Մյուս կարևոր ազդակն արդեն կապված էր կոմունիստական տնտեսվարման համակարգում ստվերային տարրի առաջացման հետ: Եթե Ռուսաստանում գողը կարող էր «հաշիվ մաքրել» առանց հետապնդելու սեփական շահ, ապա Վրաստանում եկամուտ էին ստանում ստվերային շուկայից: Արդյունքում վարցի օրենքով գողերն հարստացան և այլևս չէին ցանկանում աղքատ մնալ, իսկ գողերի դասական օրենքներին դարձան իսկական բեռ:

Այն ամենը, ինչ Ռուսաստանում գողերի մոտ համարվում էր անընդունելի, Վրաստանում դառնում էր նորմա: Շուտով նույնիսկ, «գողական թագը», որը երաշխավորում էր նյութական բարեկեցություն, դարձավ ժառանգական՝ հորից որդուն, , դրանով է պայմանավորված, որ ներկայում էլ «օրենքով գողերի շարքում» վրացիները մեծամասնություն են կազմում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular