ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իլհամ Ալիևը դեմ է ռուս խաղաղապահներին. արկածախնդիր Փաշինյանը լռում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Regnum.ru-ն գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախատել է Ռուսաստանին հայկական զինված կազմավորումները Լեռնային Ղարաբաղի տարածքից դուրս բերելու իր պարտավորությունները չկատարելու համար։ Անդրադառնալով գարնանը Բաքու այցելած ռուս բարձրաստիճան զինվորականներին, որոնց անունները չեն նշվում, նա ասել է, որ մինչև հունիսի վերջ հայկական զորամիավորումները դուրս բերելու նրանց խոստումը  հուլիսի կեսերի դրությամբ չի կատարվել։ Միաժամանակ անհասկանալի է մնում, թե խոսքը բուն Հայաստանի՞ կանոնավոր բանակի, թե՞ ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) զորամասերի մասին է։ Ավելին, նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության մեջ չի նշվում, թե ո՞ր դիրքերից և որտեղի՞ց պետք է դուրս բերվեն հայկական ստորաբաժանումները։ Սակայն Ադրբեջանի նախագահի հայտարարության համատեքստից կարելի է ենթադրել, որ խոսքը առայժմ Հայաստանի կանոնավոր զորքերի մասին է, որոնց վրա, ըստ Իլհամ Ալիևի, Ռուսաստանը որպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմը վերջ դրած 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հռչակագրի կողմ,  չունի պատշաճ ազդեցություն: Այսինքն Ադրբեջանի նախագահը կասկածում է հայ-ադրբեջանական հակամարտությունում Ռուսաստանի քաղաքական միջնորդության արդյունավետությանը ու սահմանի գծում ռուս խաղաղապահներ ունենալու նպատակահարմարությանը։

Իլհամ Ալիևն այս դեմարշն արել է երկու այլ նշանակալից իրադարձությունների ֆոնին։ Նրա հայտարարությունից օրեր առաջ տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին հեռախոսազրույցը։ Իսկ մի քանի օր անց Թբիլիսիում առաջին անգամ առանց ռուս կամ եվրոպացի միջնորդների հանդիպել էին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը։

Ռուսաստանի բազմահամբերատար ԱԳՆ-ն չի արձագանքել այդ կարևոր իրադարձություններին ակնհայտորեն համարելով, որ չպետք է միջամտել երկկողմ և բազմակողմ կարգավորման գործընթացներին։ Սակայն Ադրբեջանի նախագահի Ռուսաստանի գործողությունների անբավարար արդյունավետության համար կշտամբանքը , բանակցություններից նրան  մեկուսացնելը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «լպրծուն» դիրքորոշումը նշանակում է, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ և Թուրքիայի լիակատար աջակցությամբ ռուս խաղաղապահները կլքեն իրենց տեղակայման վայրերը։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանի քաղաքացիական հասարակության թողտվությամբ բացահայտորեն անտեսում է Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի շահերը՝ դրանք փոխանակելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների «կարգավորման» հետ։ Կարիերային շահերը, իշխանությունը զբաղեցնելն այնքան առաջնահերթություն են Փաշինյանի համար, որ ժամանակն է նրան անկեղծորեն քաղաքական արկածախնդիր անվանել։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) պաշտոնական ռեսուրսները չեն մեկնաբանում տեղի ունեցող իրադարձությունները։ Ցնցումը պաշտոնական Երևանի անկեղծ դավաճանությունից, որը նույնիսկ ղարաբաղահայության խնդիրը չի դնում բանակցային օրակարգում, ըստ երեւույթին այնքան մեծ է, որ տեղական գերատեսչություններն ասելիք չունեն։

Նիկոլ Փաշինյանը հաջողացրել է ոչ միայն պարտվել ղարաբաղյան երկրորդ պատերազմում, այլ նաև իշխանության գալուց հետո հերքել արդեն իսկ ձեռք բերված ու միանգամայն արդար մադրիդյան պայմանավորվածությունները։ Փաշինյանը փաստացի սադրել է Ադրբեջանին ռազմական գործողության, որպեսի նա վերականգնի միջազգայնորեն ճանաչված իր տարածքը։ Հիմա Հայաստանի վարչապետը փաստացի հերքում է անգամ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բուն սուբյեկտիվությունը, այսինքն Արցախը բանակցային կողմ չէ։ Ավելի վատ է այն, որ նրա համաձայնությամբ Ռուսաստանը փաստացի դուրս է մնում բանակցային գործընթացից, կասկածի տակ է դրվում ամեն օր իրենց կյանքը վտանգող ռուս խաղաղապահների կարգավիճակը, իսկ ինքը՝ ԼՂՀ-ն (Արցախը), զրկվում է իր ճակատագիրը որոշելու ձայնի իրավունքից։

Պաշտոնական Երևանը, «կարգավորելով» հարաբերությունները Բաքվի և Անկարայի հետ նրանց պարտադրած պայմաններով, ոչ միայն դավաճանում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, այլ նաև վերջնականապես Հայաստանին ներքաշում է դեպի արևմտյան և հակառուսական ուղեծիր։

Ռուսաստանը եթե դեռ որոշում չի կայացվել տարածաշրջանից վերջնական դուրս գալու և Անդրկովկասում ազդեցության կորստի հետ, ստիպված կլինի Բաքվի և Անկարայի հետ կոշտ և կոնկրետ բանակցությունների մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և Անկարայի պանթուրքիստական էքսպանսիոն դեպի արևելք ընդլայնելը սահմանափակելու շուրջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular