ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աբովյան քաղաքում 2 երեխաների մայրը ամուսնու կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո հայտնվել է անօգնական վիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԻՐԱՎՈՒՆՔ

shamshyan.com Արդեն մի քանի օր է ՝ Աբովյան քաղաքի Սևանի 4/1 շենքում բնակվող 32-ամյա Հերմինե Հովհաննիսյանը, ով 2 անչափահաս աղջիկների մայր է՝ հայտնվել է շրջափակման մեջ և այս ցուրտ եղանակին ապրում է անմարդկային պայմաններում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը նրա 34-ամյա ամուսինն է՝ Շանթ Մուրադյանը, ով ավելի շատ նման է Շառլ Պերոյի հայտնի հեքիաթի՝ Կապույտ Մորուքի հերոսին:

8 տարի է՝ Հերմինեն իր 8-ամյա Անգելինայի և 10-ամյա Լուսինեյի հետ բնակվում են նշված հասցեում և մայրը, ով ամուսնու դաժան ծեծերի հետևանքով արդեն ունի առողջական լուրջ խնդիրներ, կատարել է էլեկտրաէներգիայի և գազի դիմաց վճարումները և հարևանները գիտեն, որ նա նշված բնակարանից է իր երեխաներին ճանապարհել Աբովյանի թիվ 7 միջնակարգ դպրոց:

Անգամ Անգելինային դպրոցում համարում են գերազանց սովորող: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Հերմինեն ասում էր. «Ամուսինս, ով ունի հոգեբանական խնդիրներ, հաճախակի է բռնության ենթարկել՝ թե ինձ, թե երեխաներիս: Գլխիս վրայի սպիները նրա հարվածների արդյունքն է, բայց որպեսզի հարևանների մոտ խոսք ու զրույցի առարկա չդառնամ, ամեն անգամ մեջս պահել եմ, մտածելով՝ ամուսինս կուղղվի, սակայն պարզվեց, որ նա կարմիր կովի նման իր կաշին չի փոխում:

Տունը, որտեղ մենք բնակվում ենք գրանցված է նրա եղբոր՝ Մարտունի քաղաքի բնակիչ, Մակիչ Մուրադյանի անունով ու դա է պատճառը, որ Մակիչը օգտագործելով ամուսնուս հոգեկան անհավասարակշիռ վիճակը՝ ամեն անգամ ինչ-որ պատրվակով ամուսնուս սրում էր մեր դեմ: Երեխաներս երբևիցե առողջական խնդիրներ չեն ունեցել, ամուսինս դրսում մարդկանց խափում և ասում էր, որ, իբրև, նրանք տառապում են էպիլեպսիայով ու մարդկանց մոտ խղճահարություն էր առաջացնում, իսկ մարդիկ օգնության ձեռք էին մեկնում ու գամար տալիս:

Բազմաթիվ անգամ խնդրել եմ, որ երեխաներին չպիտակավորի, իսկ դա օգուտ չէր տալիս, ավելի էր բորբոքվում ու սկսում էր ծեծի ենթարկել ոչ միայն ինձ, այլև երեխաներին: Լավ է, գոնե հարևանները օգնում են ինձ:

Ճիշտ է՝ երեխաներս հիմա գտնվում են պապիկի տանը, բայց դա հարցի լուծում չի: Մեր հույսը Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն ու Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանն է, որպեսզի կարողանանք այս ձմռան սառնամանիքին գոնե էլկետրականությունը միացնել: Հակառակ դեպքում՝ չգիտենք էլ ում դիմենք»:

Ֆոտոլրագրողի հարցին, թե ինչու ժամանակին նա չի դիմել իրավապահ մարմիններին՝ ամուսնու կողմից բռնության ենթրակվելու համար, նա կրկին ասում էր. «Մտածում էի՝ խայտառակ չլինենք և նա կուղղվի: Սակայն ապարդյուն»: Երեխաները պատմում էին նաև, ասելով.

«Հեռուստացույցով մուլտֆիլմ էինք նայում՝ «Մաշան ու արջը» և պապան տեսնելով դա՝ հեռուստացույցը լուսամուտից դուրս նետեց: Մենք ուզում ենք գնանք դասի, բայց չենք կարող, քանի որ դասի գնալու համար պետք է Աբովյանում ապրենք՝ Աբովյանի մեր տանը մնանք»:

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Հերմինեի հայրը՝ Կամո Հովհաննիսյանը Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից է եղել, մի քանի անգամ վիրավորվել է և դա չի խանգարել նույնիսկ, որ նա առողջական խնդիրներ ունենելով հանդերձ մասնակցի ապրիլյան քառօրյա պատերազմին:

Իրավիճակի մասին արդեն տեղեկացվել է Աբովյանի քաղաքապետը, ով խոստացել է, որ վաղը կընդունի՝ ամուսնու կողմից դաժան վերաբերմունքի արժանացած կնոջը և կանեն ամեն հնարավորը, որպեսզի հարցը դրական լուծում ստանա:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի shamshyan.com 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular