ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննիչ հանձնաժողովում ուղղակի «զրից են անում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բավականին երկար ժամանակ է, ինչ իր լիազորություններն է իրականացնում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը։ Մինչ հանձնաժողովի ձևավորումն իշխանություններն անընդհատ շեշտում էին, որ հենց սա է լինելու այն հարթակն ու ուսումնասիրող մարմինը, որը պետք է տա հանրությանը հուզող անհասկանալի ու չպարզաբանված բոլոր հարցերի պատասխանները: Սակայն պատերազմի հետ կապված դեռևս անորոշություն է տիրում, ինչպես և կանխատեսում էին շատերը՝ հայտարարելով, որ այս իշխանության օրոք ոչինչ էլ չի բացահայտվելու։

«Փաստ» թերթի տեղեկություններով, հանձնաժողովի աշխատանքները, մեղմ ասած, հարթ չեն ընթանում. այստեղ լուրջ խնդիրներ կան։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս փուլում հանձնաժողով են հրավիրվում հիմնականում ԶՈՒ միջին սպայակազմի ներկայացուցիչներ, որոնք առանձնապես չեն տիրապետում էական նշանակություն ունեցող տեղեկությունների և, որպես կանոն, ստանդարտ, հաճախ նույնիսկ հանրությանը հայտնի փաստեր են ներկայացնում։ Ինչպես մեր զրուցակիցներից մեկն ասաց, «ուղղակի զրից են անում»:

Ավելին, մինչ այս պահը պատերազմի ընթացքի առանցքային պատասխանատուներից ոչ ոք չի հրավիրվել հանձնաժողով։ Չնայած հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տարբեր հարթակներում հայտարարում է, թե ծավալուն ցուցմունքներ կան, սակայն մեր աղբյուրը փոխանցում է, որ այդ ցուցմունքներում ոչ մի առանցքային տեղեկություն չկա։

Խոսքն, իհարկե, այնպիսի տեղեկությունների մասին է, որոնք ցանկանում են «ստանալ» օրվա իշխանությունները, որպեսզի ինքնամաքրման նպատակով պատերազմի ընթացքի ու պարտության թեմաները գցեն ուրիշների «գրպանը»:

Թերթի տեղեկություններով, այս հանգամանքը լրջագույնս անհանգստացրել է Նիկոլ Փաշինյանին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular