ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շատ բարդ է միայն մեկ արտադրողով շատ մեծ արդյունքներ գրանցել». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամբողջ աշխարհում գնալով մտահոգիչ է դառնում ոչ միայն էներգետիկ անվտանգության, այլև պարզապես էներգետիկ ապահովվածության խնդիրը: Բնականաբար, այնպիսի երկրների համար, որոնք վառելիքի սահմանափակ պաշարներ ունեն կամ ընդհանրապես չունեն, այս խնդիրն առավել սուր է դրված:

Հայաստանը, բնականաբար, բացառություն չէ: Այս խնդիրը մեր երկրի համար միշտ խնդրահարույց է եղել: Իսկ հիմա, երբ 44-օրյա պատերազմից հետո էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող հիդրոէլեկտրակայանների մեծ մասը մնացել են Արցախի՝ թշնամու կողմից զավթված տարածքներում, վիճակը առավել լուրջ է դառնում:

«Փաստ» թերթի հետ զրույցում էներգետիկ փորձագետները նշում են, որ մեր երկիրն իսկապես լուրջ անելիք ունի այս առումով: Նրանցից մեկը մասնավորաբար նշում էր, որ մեզ համար մեծ շռայլություն է արևային էներգիայի լիարժեք չօգտագործումը: «Մեր բոլոր կառավարությունները խոսել են արևային էներգիայի օգտագործման ծավալների ընդլայնման մասին, բայց փաստը մնում է փաստ, որ ներկայում էլ Հայաստանում կա արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն՝ «Սոլարոնը»»:

Փորձագետը նաև հավելեց, որ շատ բարդ է միայն մեկ արտադրողով շատ մեծ արդյունքներ գրանցել, թեպետ, միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ արդեն իսկ բավական մեծ թվով ընտանիքներ, կազմակերպություններ արևային վահանակներ են տեղադրում:

«Սակայն դա բավարար չէ: Ցանկալի է, որ ավելի շատ ընտանիքներ ներգրավվեն արևային էներգիայի ծրագրերում, քանի որ նախ՝ դա արագ վերադարձելիություն ունի, հետո՝ տասնամյակներ շարունակ կունենան ձրի էներգիա, վերջապես կկարողանանք լուծել մեր երկրի էներգետիկ անվտանգության խնդիրը»,-ասաց փորձագետը

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular