ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրահանձնաժողովը հայտարարել Է, որ Եվրամիության տարածքի կեսին երաշտ Է սպառնում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այս ամռանը երաշտ է սպառնում Եվրամիության տարածքի գրեթե կեսին, ինչը կարող է հանգեցնել բերքի նվազման եւ անտառային հրդեհների մակերեսի ընդլայնման, այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի զեկույցում, որը հրապարակվել է հուլիսի 18-ին:

«Եվրամիությունում տեւական երաշտի տարածման վերլուծությունը ցույց է տալիս, որ երաշտի պատճառով լուրջ մտահոգություն է հարուցում Եվրամիության տարածքի 46 տոկոսը: Եվրամիության տարածքի 11 տոկոսն արդեն խնդիրներ ունի հողի մեջ ջրի պակասի պատճառով»,- նշում են զեկույցում:

Դա կարող է 2022 թվականի բերքի էական անկման հանգեցնել Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Ռումինիայում, Սլովենիայում եւ Խորվաթիայում:

Եվրոպան ներկայումս անոմալ տապի ալիք է, Ֆրանսիայում ջերմաստիճանը պահպանվում է 38–40 աստիճանի մակարդակում, առանձին շրջաններում մոտենում է 44 աստիճանին: Ընդ որում՝ Եվրոպայի հարավը պատել են սեզոնային անտառային հրդեհները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular