ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը շտապեցնում է սահմանազատման հարցով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների երկրորդ հանդիպումը տեղի կունենա օգոստոսին՝ Մոսկվայում։ Այս մասին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Հանդիպման հստակ օրվա վերաբերյալ դեռ վերջնական պայմանավորվածություն չկա։

Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 24-ին՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի միջև։ Քննարկել էին հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցերը։ Հանդիպմանը նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։

Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպման վերաբերյալ նախօրեին հայտնել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ սպառնալիքների հերթական դոզան տարածելով Հայաստանի դեմ։

Ըստ էության, Ադրբեջանը փորձում է հնարավորինս արագացնել սահմանազատման և սահմանագծման հարցերը, ինչպես նաև առաջ մղել Զանգեզուրի միջանցքի իր օրակարգը։

Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել, թե միջազգային որևէ տրամաբանություն չի գործելու, իսկ ճանապարհները լինելու են Հայաստանի իրավազորության ներքո։

Ըստ էության, նույնիսկ փաշինյանական իշխանությունը սեփական ձևակերպումն է գտել այդ միջանցքի համար՝ այն անվանելով հայկական խաչմերուկ, այդ կերպ հանրությանը փորձելով ներշնչել, թե Հայաստանի իշխանությունները տիրապետում են իրավիճակին, և Հայաստանն է վերահսկելու իր տարածքով անցնող ճանապարհները, մինչդեռ ռուսական աղբյուրների՝ մասնավորապես ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերից, պարզ է դառնում, որ ճանապարհների վերահսկողությունն իրականացնելու է ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանը, հատուկ այդ նպատակով նույնիսկ խոսակցություններ են շրջանառվում, թե Ռուսաստանը մտադիր է նոր ռազմակայաններ տեղակայել Հայաստանի տարածքում՝ մասնավորապես Տավուշում և Սյունիքում։

Եթե Տավուշի ռազմական հենակետերը ապահովելու են Հայաստանի հյուսիսում ռուսական շահերի պաշտպանությունը, ապա Սյունիքում հնարավոր ռազմաբազայի տեղակայումը աշխատելու է բացառապես միջանցքի անվտանգության ապահովումը և ռուսական շահերի առաջմղումը՝ հատկապես հաշվի առնելով հարավում Իրանի գործոնը։

Ըստ էության, Ռուսաստանը ցանկանում է Հայաստանի հարավը դարձնել իր տարանցման կետը, որտեղ ազդեցություն պետք է ունենա միայն Ռուսաստանը։ Թե ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը, որևէ կերպ չարժե նաև անդրադառնալ, ընդամենը շեղում է հայ ժողովրդի ուշադրությունը։

Սարգիս Աղաբեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular