ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ են բանկերը դոլարը կանխիկացնելիս 3 տոկոս պահում. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս-ուկրաինական պատերազմից հետո, երբ աշխարհում ֆինանսական խառնաշփոթ սկսվեց, Հայաստանում եւս ֆինանսական անհասկանալի եւ անկայուն իրավիճակ ստեղծվեց։ Եվ Կենտրոնական բանկը սկսեց որոշակի գործիքներ կիրառել, որպեսզի, իբրեւ թե, կայունացնի ֆինանսական շուկան, այդ թվում՝ հատկապես դոլար-դրամ հարաբերակցությունից բխող բացասական հետեւանքները։ Բայց բազմաթիվ տնտեսվարողներ, հատկապես ՝ Ռուսաստանից ժամանածներ, հայկական արտահանողներ սկսեցին դժգոհել ոչ միայն դոլարի կուրսի կտրուկ նվազումից, այլեւ հաշիվներ բացելիս ստեղծված լրացուցիչ դժվարություններից, դոլարի կանխիկացման դեպքում 3 տոկոս միջնորդավճար պահելուց եւ այլն։

Այսօր, երբ քաղաքացին ցանկանում է իր հաշվին եղած կամ դրսից փոխանցված դոլարը կանխիկացնել, բանկերը 2.8-3 տոկոս կանխիկացման վճար են պահում, ինչը դժգոհության ու զայրույթի պատճառ է դարձել։ Մեզ ասացին` Կենտրոնական բանկն է այս քաղաքականությունը մշակել եւ պարտադրել բոլոր բանկերին, ու հիմա ամբողջ թուքումուրն ուտում են առեւտրային բանկերը, որոնք, մեծ հաշվով, գուցե մեղք չունեն, բայց քաղաքացին ուղիղ կերպով նրանց հետ է շփվում, հետեւաբար՝ դժգոհությունն էլ ուղղվում է ոչ թե ԿԲ-ին, այլ՝ մասնավոր բանկերին։

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը դա բացատրում է ԿԲ-ի կողմից ֆինանսական կայունությունն ապահովելուն միտված պարտավորությամբ, որի իրավունքը ԿԲ-ն ունի։ Քանի որ ՌԴ-ի նկատմամբ կիրառված սանկցիաների հետեւանքով Ռուսաստանում դոլարի դեֆիցիտ է առաջացել, ու այսօր շատերը նաեւ Հայաստանից են փորձում դոլար կանխիկացնել եւ տանել ռուսական շուկա, ուստի այդ ամենը կանխարգելելու, Հայաստանում դոլարի մասով ռիսկերն ապահովագրելու համար, ըստ Արամյանի, ԿԲ-ն որոշել է 3 տոկոսի չափով կանխիկացման միջնորդավճար սահմանել, որպեսզի դժվարացնի կամ նվազ շահագրգիռ դարձնի դոլարի կանխիկացումը, որը հետո կարող է փոխադրվել Ռուսաստան։

«Միշտ կա ռիսկ, որ փողը կարող է ինչ-որ այլ ճանապարհներով, այլ երկրների տարածքներով գա պտտվի, փոխարկվի, եւ էդ սահմանափակումները չաշխատեն։ Եվրոատլանտիկ բլոկի բանկերը շատ լավ հասկանում են, որ եթե էդ փողը հեշտությամբ տրվի Հայաստանին, դա կարող է հեշտությամբ... կանխիկի շուկայում արդեն ռուսական ռուբլին վերածվի դոլարի, եւ էդ դոլարն արտահանվի ռուսական տնտեսություն։ Հիմա էդ 3 տոկոսն ուզում են նրա համար, որ կանխիկի ու անկանխիկի տարբերությունը, այ, դա կոմպենսացնեն 3 տոկոսանոց կանխիկացումով, որպեսզի շարժառիթ չլինի՝ դու էդ խաղը խաղաս: Այսինքն՝ անկանխիկ փոխանցես էստեղ, կանխիկացնես դոլարն ու տանես Ռուսաստան»,- ասաց Վարդան Արամյանը։

Հարցին՝ Կենտրոնական բանկն այդպիսի իրավասություն ունի՞, որ բոլոր բանկերի մասով նմանատիպ որոշում կայացնի եւ պարտադրի, Արամյանն ասաց․ «Եթե Կենտրոնական բանկը ռիսկեր է տեսնում ֆինանսական կայունության հետ կապված, ապա ԿԲ-ն ունի լիազորություն եւ մանդատ՝ ցանկացած սահմանափակում կիրառել ֆինանսական շուկայում։ Եվ սա աշխարհի փորձն է։ Օրինակ՝ 2002-ին Արգենտինայում Կենտրոնական բանկը սահմանափակում մտցրեց, որ բանկերն ընդհանրապես արտարժույթ չտան, որովհետեւ ֆինանսական կայունության լուրջ խնդիր կար»։

Մեր դիտարկումը, թե դրանից տուժում են ոչ թե այդօրինակ մախինացիաներով զբաղվողները, այլեւ նրանք, ովքեր արտահանմամբ են զբաղվում եւ դրսից դոլար են ստանում, եւ հիմա այս որոշման արդյունքում էապես տուժում են ու դա գնահատում են որպես հերթական հարկատեսակ, այս դեպքում՝ բանկային հարկ, Արամյանն այսպես բացատրեց․ «Ես հասկանում եմ եւ ըմբռնումով եմ մոտենում, բայց նմանատիպ էքստրաօրդինար իրավիճակներում դու չես կարող անհատների հարց կարգավորել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular