ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական ապրանքը գրոհում է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տևական ժամանակ է՝ ՀՀ օրակարգում առաջնային թեմաներից է համարվում հայ-թուրքական հարաբերությունների հարցը։ Խոսվում է հայ-թուրքական սահմանի բացման մասին, որի շուրջ կարծես թե արդեն նախնական պայմանավորվածություն կա, և, ինչպես հայտնի է, այն առայժմ բացվելու է երրորդ երկրների քաղաքացիների համար։ Այս ամենին զուգահեռ, դեռ անցած տարեվերջին կառավարության որոշմամբ հանվեց թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն, ինչից հետո փաստացի Հայաստանում ակտիվ տեմպերով մեծացել է թուրքական ապրանքների «ներկայությունը»։

Ըստ պաշտոնական վիճակագրության, 2022 թվականի միայն առաջին 5 ամիսներին Թուրքիայից ներմուծվել է մոտ 76 մլն դոլարի ապրանք։ Այսինքն, այդքան գումար Հայաստանից հոսել է Թուրքիա: Մասնավորաբար, հունվարին ներմուծվել է 8 միլիոնի, փետրվարին՝ 14,9 միլիոնի, մարտին՝ 18,2 միլիոնի, ապրիլին՝ 17,9 միլիոնի, և մայիսին՝ 17,4 մլն դոլարի ապրանք։ Պաշտոնական վիճակագրությունից պարզ է դառնում, որ, 2021 թվականի նույն 5 ամիսներին, այսինքն, էմբարգոյի շրջանում, Թուրքիայից մեր երկիր է ներմուծվել 7,6 մլն դոլարի ապրանք: Այսինքն, Թուրքիայից ներմուծման ծավալներն աճել են 10 անգամ։

Մասնագետները փաստում են, որ ներկայում թուրքական ապրանքների ներմուծմամբ զբաղվողները մոտենում են նախքան սահմանափակումներն իրենց ներմուծման ծավալներին: Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ Հայաստանից Թուրքիա արտահանումը նախկինի պես մնում է «լումաների» մակարդակի:

Հիշեցնենք, որ թուրքական ապրանքների ներկրման արգելքը սահմանվել էր 2021 թ. հունվարի 1-ից՝ «հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց, Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողությունները»: Այնուհետ 2021թ.-ի հունիսի 24-ին էմբարգոյի ժամկետը երկարաձգվեց ևս 6 ամսով՝ մինչև 2022 թ. հունվարի 1-ը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular