ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկ դեսպանատունն ինչ-որ բան արե՞լ է ընդհանրապես. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որն օրեր առաջ մահացավ դատարանի դահլիճում, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի էր: Նրա մահվան կապակցությամբ Հայաստանում ՌԴ դեսպանատունը մի քանի տողով չոր, ստանդարտ ցավակցական խոսք էր տարածել՝ նշելով, թե «Գրիգորյանի հիշատակը կմնա Ռուսաստանում ապրող նրա բազմաթիվ ընկերների սրտերում»: Ընդհանրապես, շատերն են նշում, որ Ռուսաստանի ներկայիս դեսպանի՝ Սերգեյ Կոպիրկինի գործունեությունը հաճախ առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս՝ կապված Ռուսաստանի և ՌԴ քաղաքացիների շահերի պաշտպանության առումով իր պարտականությունների կատարման հետ: «Փաստ» թերթը երեկ փորձեց Հայաստանում ՌԴ դեսպանատնից ստանալ մի քանի հարցերի պատասխաններ:

Ի մասնավորի, դեսպանատունը երբևէ ինչ-որ կերպ հետաքրքրվե՞լ է իր քաղաքացու, տվյալ դեպքում՝ Արմեն Գրիգորյանի ճակատագրով, նրա կալանքի օրինականությամբ կամ հիմնավորվածությամբ, զբաղվե՞լ են այս խնդրով, թե՞ ոչ: Հաջորդը՝ արդյո՞ք Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը պահանջելու է, որ լիարժեք, ամբողջական, արդար քննություն անցկացվի Գրիգորյանի մահվան ու դրա համար պատճառ հանդիսացած բոլոր հանգամանքները (այդ թվում՝ անհրաժեշտ բժշկական հետազոտություններ չիրականացնելու, ժամանակին համապատասխան բուժօգնություն չցուցաբերելու, ինչպես նաև փախանման միջոցի օրինականության տեսանկյունից) պարզելու և բոլոր մեղավորներին պատժելու համար:

Եվ հերջապես, արդյո՞ք դեսպանատունը հետևողական է լինելու այս հարցում: Երեկ ամբողջ օրը մեր բոլոր փորձերը՝ կապ հաստատել դեսպանատան համապատասխան աշխատակիցների հետ, ապարդյուն անցան. պատասխանատուներից ոչ ոք մեր զանգերին չպատասխանեց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular