ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սպան քացով խփել է որդուս դեմքին, ասեղով ծակծկել են ոտքերը». մայրը ահազանգում է .տեսանյութ

ԻՐԱՎՈՒՆՔ

henaran.am-ը գրում է.

«Որդիս 95 թվի ծնված է ու զորոկոչվել է բանակ 2016 թվի օգոստոսի 29-ին: Իմ երեխեն զորակոչվել է 21 տարեկանում, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ունի և ոտքերը թույլ են: Նա հետազոտվել է 18 տարեկան հասակում և երեք տարով ազատվել է բանակից: Երեք տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ զինկոմիսարիատ եմ դիմել և ուղեգիր եմ խնդրել, որ որդուս տանեմ հետազոտման»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի  Անիի տարածաշրջանի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Աիդա Մելիքյանը:

Աիդա Մելիքյանի փոխանցմամբ՝ մանուկ հասակում որդուն՝ Ռաֆիկ Մելիքյանին սխալ պատվաստում են արել և նա ձեռք է բերել հիվանդություն:

«Իմ տղայի ներվերի 70 տոկոսը չի գործում: Նա կյանքում սապոգ  չի հագել: Ես բազմիցս դիմել եմ Պաշտպանության նախարարին ու ոչ մի արձագանք չեմ ստացել: Դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին, որը հետևողականորեն արձագանքել է: Իմ տղան 4 սահմանափակմամբ վայեննի բիլետ են տվել ու տարան բանակ: Իմ երեխեն իր երդման արարողությանը չի մասնակցել՝ ոտքերը մինչև ծունկը ուռած էին: Տունս հենց հիմա գրավի տակ է, որովհետև տոկոսով փող եմ վերցրել, որ երեխուս հետևից հասնեմ»,-պարզաբանեց Աիդա Մելիքյանը:

Մայրը նշում է, որ որդին չի կարողացել ֆիզիկական վարժությունը կատարել և ընկել է.«Սպան քացով խփել է իմ տղայի դեմքին ու ասել՝ չէիր կարողանում պպզեիր չգայի՛ր բանակ: Տղաս էլ հայհոյել ու փախել է: Մի շաբաթ փախած է եղել: Քնած ժամանակ որդուս ոտքերը ծակծկել են ու նա չի զգացել: Առավոտյան տեսել է, որ ոտքերը լրիվ արյան մեջ են: Ընկերները ասել են՝ գիշերը ոտքերդ ծակելեն»:

Մայրը նշում է, որ որդու զինգրքույկում նշված է, որ նա չի կարող ծառայել:

Նա դիմում է ՀՀ վարչապետին և Պաշտպանության նախարարին.« Օգնե՛ք որդուս: Նա չի կարող ծառայել: Եթե կարողանար՝ կծառայեր: Մի որդիս մասնակցել է ապրիլյան պատերազմին ու հպարտ եմ: Ես խնդրում եմ ընդունեք մեզ ու լսեք, այլապես ամեն ծայրահեղ քայլի ունակ եմ: Անգամ կհրաժարվեմ այս երկրից ու կդիմեմ աշխարհին»,-եզրափակեց Աիդա Մելիքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

16386984_1175751642545961_8999282296895298626_n

16426177_1175751842545941_7487792252250667109_n16387955_1175751715879287_7657465095384715416_n

henaran.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular