ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


7-րդ դարի հայկական վանքը կյանքի կվերադարձվի

ՄՇԱԿՈՒՅԹ

Ntdtv.ru-ն գրում է, որ Հայաստանում գտնվող Թալինի Մայր տաճարը  կառուցվել է 7-րդ դարում։ Դա եղել է Կամսարականի ազնվական տոհմի տիրապետության ժամանակ։ Կարմիր և սև աղյուսով կառուցված այդ վանքը հիմա էլ տեղական տեսարժան վայր է իր չափերի և ճարտարապետության շնորհիվ: 

Դարերի ընթացքում երկրաշարժերը ավերել են եկեղեցու որոշ հատվածներ։ Սակայն Հայաստանի կառավարությունը հույս ունի վերականգնել նրա նախկին փառքը։ Մշակել է վերակառուցման ծրագիր։ Ըստ ճարտարապետ Հովհաննես Սանամյանի  «այն 7-րդ դարի մեծ տաճարներից մեկն է»: 

Եկեղեցին ավերվել է 1840 թվականին տեղի ունեցած երկրաշարժից, հետո տուժել է նաև 1926 թվականի երկրաշարժից։ Երկրաշարժերը ավերել են գմբեթը և հարավային ու արևմտյան պարիսպների մեծ մասը։ Վերականգնողական որոշ աշխատանքներ մասամբ իրականացվել են դեռ անցյալ դարի 30-

«Կարելի է վերականգնել նախկին տեսքը, բայց դա վերականգնման շատ դժվար տեխնոլոգիա է, քանի որ պետք է ամրացնեն, նոր այնպիսի կառույցներ ստեղծվեն, որոնք ունակ կլինեն դիմակայել գմբեթի ծանրությանը»,- ասել է գլխավոր ճարտարապետը։ Նա կարծում է, որ վերակառուցումը կարող է տևել հինգ տարի և արժենալ ավելի քան մեկ միլիոն դոլար։ Սակայն մասնավոր ներդրողներ արդեն գտնվել են։

Թալինի տաճարը Հայաստանի 25 հազար կրոնական հուշարձաններից մեկն է, ընդ որում դրանց կեսը հրատապ վերանորոգման կարիք ունեն, որնոցից մոտ մեկ երրորդն էլ անգամ կործանման եզրին են:

«Պետությունը բյուջեից մոտ 250-300 մլն դրամ է հատկացրել պատմամշակութային հուշարձանների վերականգնման համար, մասնավորապես այս տարի դրանք բոլորը միջնադարյան, այդ թվում՝ վաղ միջնադարյան եկեղեցիներ են»,- ասել է Հայաստանի ԿԳՆ ներկայացուցիչ Լուսինե Իգիթյանը։

Եվ հիմա Թալինի հին եկեղեցին վերականգնվում է։ Ի սկզբանե դա նախատեսված էր պետության կողմից։ Բայց հետո ֆինանսավորման կասեցման պատճառով նախագիծը սառեցվել էր։ Դրանից հետո եկեղեցով սկսել է զբաղվել մի շինարարական ընկերության սեփականատերը։

«Ես որոշեցի վերականգնել կոնկրետ այդ եկեղեցին, քանի որ իմ պապերն ու նախապապերը հաճախ են այդտեղ գնացել։ Ես մանկուց նրանց հետ գնում էի այդ տաճար, և որոշեցի դա որպես հուշ պահել ժառանգներիս համար»,- պատմել է շինարարական ընկերության սեփականատեր Նորիկ Մարտիրոսյանը։

Աշխատանքները շարունակվում են արդեն մեկուկես տարի, իսկ ավարտի համար համար կպահանջվի ևս երկու տարի: Սպասվում է, որ վերականգնումից հետո եկեղեցին կդառնա ակտիվ գործող։

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular