ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոկային փաստեր կենդանակերպի բոլոր նշանների մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Լոնդոնում սոցիոլոգիական ուսումնասիրություններից մեկի ժամանակ գիտնականները պարզել են, որ իրենց կյանքն ինքնասպանությամբ վերջացնողները հիմնականում ծնվել են ապրիլ-մայիս ամիսներին: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Խոյերն ու Ցուլերը ռիսկային գոտում են գտնվում։ Հավանականությունը, որ նրանք կարող են ինքնասպանություն գործել, 17 % է: Հարկ է նշել նաև, որ «գարնանային» ինքնասպանների մեջ կանայք 14 %-ով ավելի շատ են, քան տղամարդիկ:

 Ամենաբարի մարդիկ Աղեղնավորները, Ջրհոսները և Այծեղջյուրներն են

Սա արդեն բացահայտել են Տոկիոյի գիտնականները: Ըստ նրանց՝ ամենամարդասեր և ոչ կոնֆլիկտային մարդիկ ծնվում են ձմռան շրջանում

Ամենազգույշ մարդիկ Երկվորյակներն են, Խեցգետինները և Առյուծները

Ունե՞ք ծանոթներ, որոնք ծնվել են այս նշանների տակ: Եթե այո, ապա փորձեք ուսումնասիրել նրանց: Համոզված եղեք, որ կնկատեք, թե ինչ ուշադիր և զգուշավոր են նրանք՝ և՛ այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է, և՛ այն դեպքերում, երբ դրա կարիքն այնքան էլ չկա: 

Առյուծները ամենաշատն են հանցագործություններ կատարում

  Կարծես թե կենդանիների թագավորները արկածներ են ուզում: Շատ հաճախ նրանք ոչ միայն տեղական մանր հանցագործներ են լինում, որոնց կատարածը միայն մի մութ անկյունում որևէ մեկից բջջային հեռախոս գողանալն է: Հանցագործ աշխարհի կրիմինալ շատ հեղինակություններ ծնվել են հենց հուլիսի 23-ից օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում:

 Ջրհոսները, Կույսերը և Կշեռքները Առյուծների հակապատկերներն են

Մենք արդեն նշեցինք, որ Ջրհոսները լռակյաց մարդկանց շարքին են դասվում Աղեղնավորների և Այծեղջյուրների հետ միասին: Միաժամանակ նրանք համարվում են հանցագործությունների հետ ընդհանրապես չառնչվող մարդիկ: Սա ապացուցել են Ֆլորիդայի Սոցիոլոգիական համալսարանի գիտնականները: Նրանք դիտարկել են 100 պատահական հանցագործություններ և դրանցից միայն 14 %-ն են վերագրվել այս երեք նշաններին: 

Հոգեկան խանգարումներ ունեցողների մեծ մասը Ձկներ են

Ձմռան վերջին և գարնան սկզբին ծնվածները անկայուն բնավորություն ունեն, որն էլ մեծացնում է նրանց շանսերը աֆեկտի տակ հանցագործություններ կատարելու: Այստեղ նրանց շատ քիչ են զիջում Խոյերը: Ձկների մեջ նաև մեծ է այնպիսի մարդկանց թիվը, որոնք հանցագործություններ են կատարել հոգեկան խանգարումներ ունենալու պատճառով: Այնպես որ զգույշ եղեք ձեր Ձուկ ծանոթներից, եթե չեք ցանկանում մի գեղեցիկ օր զգալ, թե ինչ ցավոտ է կացնով հարվածը գլխին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular