ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայում անոմալ շոգ է գրանցվել. հրդեհները չեն դադարում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ֆրանսիայում հուլիսյան շոգը շարունակում է թափ հավաքել, Նիմ և Բեզյե հարավային քաղաքներում այն ռեկորդային ցուցանիշներ է գրանցել։ Այս մասին այսօր հայտնել է BFMTV հեռուստաալիքը։
 
Հեռուստաալիքը նշում է, որ առաջին անգամ Նիմ և Բեզյե քաղաքներում ջերմաստիճանը հուլիսին գերազանցել է 40 աստիճանը, սա պատմական ռեկորդ է։

Միևնույն ժամանակ, «Մետեո–Ֆրանս» ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացնում է, որ հուլիսի 18–ին աննախադեպ տապ է սպասվում երկրի տարբեր հատվածներում։

Սպասվող տևական շոգի և ուժեղ երաշտի պայմաններում տեղի իշխանությունները հակահրդեհային միջոցառումներ են իրականացնում։ Հուլիսի 14-ին Նիմի քաղաքապետարանը բարձր ջերմաստիճանային ֆոնի պատճառով չեղարկել էր ավանդական հրավառությունը, որը կազմակերպվում է ազգային տոնի առիթով։ Քաղաքացիներին անտառային հատվածներ այցելելիս ծայրահեղ զգուշության կոչ են անում։
 
Ինչպես հայտնել են, Ֆրանսիայի մի շարք շրջաններում հրշեջներն ակտիվ պայքարում են անտառային խոշոր հրդեհների դեմ։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular