ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը շարունակում է սպառնալ․ Ալիևը ռուսներին մեղադրում է ստելու մեջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վրաստանի մայրաքաղաքում այսօր կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն է այդ մասին ասել, սակայն հանդիպման օրակարգի, քննարկվելիք հարցերի մասին որևէ տեղեկություն չի հայտնել։

Մինչ այդ Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը շարունակում է հոխորտալ և սպառնալիքներ տեղալ Հայաստանի հասցեին, Ռուսաստանին էլ մեղադրել պայմանավորվածությունները չկատարելու մեջ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ՌԴ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչները խոստացել են մինչև հունիս ապահովել հայ զինվորականների դուրսբերումը Ղարաբաղից, սակայն այդ պայմանավորվածությունը մինչ օրս չի կատարվել։

«Հայաստանը, որպես պատերազմ տանուլ տված և կապիտուլյացիայի ակտ ստորագրած երկիր, 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությամբ ստանձնել է որոշակի պարտավորություններ։ Այդ պարտավորությունները հստակ են: Դրանցից մեկը Ղարաբաղից հայկական զինված ուժերի դուրսբերումն է։ Բայց մինչ օրս այդ հարցը լուծում չի գտել: Եթե Հայաստանը չի ցանկանում իր զորքերը դուրս բերել Ադրբեջանի տարածքից, ապա թող այդ մասին բացահայտ ասի, մենք կիմանանք, թե այդ դեպքում ինչ ենք անելու։ Ինչպիսի՞ն կլինի մեր պատասխանը»,- հայտարարել է Ալիևը:

Ադրբեջանցին իր խոսքում նաև ի միջի այլոց ասել է, թե հաջորդ ամիս նախատեսված է անցկացնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների միջև երկրորդ հանդիպումը։

«Կարծում եմ, որ երկրորդ հանդիպումն արդեն գործնական հարցերի քննարկմանը նվիրված կլինի։ Բնական է, որ այս ձևաչափով համագործակցությունից մենք արագ արդյունք չենք ակնկալում, քանի որ դելիմիտացիան երկարատև գործընթաց է։ Բայց, համենայն դեպս, այդ գործընթացն սկսվել է, և մենք դա որպես դրական զարգացում ենք գնահատում»,- ասել է Ալիևը։

Ըստ էության, Ադրբեջանը շտապեցնում է Հայաստանին, պահանջում իր պայմանների կատարում, հընթացս էլ Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ հղում, որպեսզի զրկի խուսանավելու հնարավորությունից։

Շանտաժի այս քաղաքականությունը վտանգավոր նոր դրսևորումներ է ստանում, եթե հաշվի առնենք աշխարհաքաղաքական նոր իրողությունները, ինչպես նաև Ադրբեջանից առաջիկայում ահռելի քանակությամբ գազ և նավթ գնելու ԵՄ հանձնառությունը։

Բաքուն արյան ու փողի հոտ է առել, և կանգ չի առնելու ոչնչի առջև, ընդհուպ ՌԴ-ի հետ կապերը խզելու սպառնալիքները, Լեռնային Ղարաբաղից նախ հայ զինվորականներին, ապա ՌԴ խաղաղապահ զորախումբը հանելու իր մտադրությունը իրագործելու ճանապարհին։ Դե իսկ Հայաստանի գործող վարչախմբի մասին խոսելն անիմաստ է, Փաշինյանի իշխանությունը վաղուց դարձել է Ալիևի կլանի կցորդը և պատրաստ է կատարել նրա բոլոր քմահաճույքները։

Մանվել Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular