ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Գրիգորյանը ռեժիմի, երկրում օրըստօրե ամրապնդվող բռնատիրության հերթական զոհն է. «Հայաստան» դաշինք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» դաշինքը ցավակցագիր է  հրապարակել Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ:  Ցավակցական ուղերձումմասնավորապես ասվում է.

«Երեկ դատական նիստի դահլիճում մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

Մայիսի 17-ից ԱԱԾ-ի միջնորդությամբ կալանավորված  Արմեն Գրիգորյանը ռեժիմի, երկրում օրըստօրե ամրապնդվող բռնատիրության հերթական զոհն է։ 

Ազատ խոսքն ու քաղաքական այլակարծությունը կալանքներով ու բռնաճնշումներով լռեցնող իշխանության համար իրավունքը, մարդու արժանապատվությունն ու ազատությունները ոչինչ են։

Բարոյականության, օրենքի, պարզապես մարդկային խղճի հետ աղերս չունեցող իշխանության պատվերով միայն կարելի է բացատրել նաև անազատության մեջ գտնվող Արմեն Գրիգորյանին ՔԿՀ-ում տեսակցությունից զրկելը։

Բարոյական և ֆիզիկական խոշտանգումն այլ կերպ չի լինում։ Նրա մահը մեղքի և պատասխանատվության հասցե ունի՝  պատվեր տվողների և այն իրականացնողների իշխանական նեղ շրջանակ։

Արմեն Գրիգորյանը խիզախաբար, հայ մարդու, հայ քաղաքացու  անմնացորդ նվիրումով պայքարում էր մեր արժանապատվության, արդարության, Հայրենիք ու պետականություն ունենալու համար, գերության մեջ գտնվող իր եղբայրների ազատության համար։

Նրա ներկայությունը միշտ լուսավոր էր, համոզիչ ու վարակիչ։

Արմեն Գրիգորյանը վստահաբար Հայրենիքի համար մեր պայքարի թանկ զոհերից է։

Ցավակցում ենք Արմեն Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, գաղափարական ընկերներին՝ նրա անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ։ Նրա հիշատակը կմնա մեր բոլորի սրտերում՝ ավելի ամրացնելով մեր պայքարի ճշմարտությունը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular