ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենը, ինչ օգտակար է աչքերի համար. ինչպես կանխարգելել տեսողության վատացումը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ժամանակակից մարդու, հատկապես՝ գրասենյակային աշխատողների ամենագործուն օրգանն աչքն է։ Բազմաթիվ փաստաթղթեր, համակարգչի առաջ անցկացվող անվերջ ժամեր, սմարթֆոնի օգտագործում, հեռուստացույցի դիտում… այս ամենը հանգեցնում է աչքերի լարվածության, ինչը, բնականաբար, բացասաբար է ազդում տեսողության վրա։ Ինչպե՞ս դադարեցնել տեսողության վիճակի վատացումը։ Estet-portal.com կայքը գրում է, որ շատ բան կախված է մեզանից։ Ինչը կարող է ամրացնել տեսողությունը. ավելի հեշտ է կանխարգելելը, քան բուժելը:

Ուշադրություն դարձրեք սննդին։ Աչքերի համար օգտակար են հետևյալ մթերքները.

• գազար՝ հարուստ է նյութով, որը մթության պայմաններում լավացնում է տեսողությունը,
• յուղոտ ձկներ՝ նպաստում են արյան շրջանառության կարգավորմանը, ամրացնում մկանները,
• մասուրի թուրմ կամ ցիտրուսների թարմ քամված հյութ՝ մեծ քանակով վիտամին C են պարունակում,
• սպանախ, կանաչ ոլոռ, կիվի, եգիպտացորեն, բրոկոլի՝ պարունակում են նյութեր, որոնք պաշտպանում են աչքի առողջությունը, կանխարգելում կատարակտի առաջացումը։

Հիշեք, որ համակարգչի առաջ աշխատելիս հարկավոր է պահպանել հետևյալ կանոնները.

1. Համակարգչի և աչքերի միջև հեռավորությունը նվազագույնը կես մետր պիտի կազմի։ Համակարգչին պետք է նայել ուղիղ։
2. Լուսավորությունը պետք է հավասարաչափ լինի։
3. Ցանկալի է օգտագործել խոնավեցնող միջոցներ, որոնք կկանխարգելեն չորությունը։
4. Խորհուրդ է տրվում նաև պաշտպանիչ ակնոց կրել։
Վարժություններ՝ աչքերի համար
1. Փակեք, ապա բացեք աչքերը։ Կրկնեք 4-5 անգամ՝ կես րոպե դադարով։
2. Մեկ րոպեի ընթացքում արագ թարթեք աչքերը։
3. Առանց գլուխը շարժելու՝ աչքերը տարեք ներքև, վերև, ապա կողք։ Կրկնեք փակ աչքերով։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular