ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փափազյանները թուրքերի թիրախում են եղել միշտ, Մուրադի մուտքը Հայաստան արգելել են, քանզի նա Թուրքիայի թշնամի է․ Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«ՓԱՓԱԶՅԱՆՆԵՐԸ թուրքերի թիրախում են եղել միշտ… ներիր նրանց Հայաստան

Այսօր լրահոսում հայտնված ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի հայրը՝ Հանրի Փափազյանն արդեն 80-նն անց է։ Ղեկավարում է Փարզի հայկական ռադիոկայանը, եղել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ակտիվ հասարակական-քաղաքական գործիչ է Ֆրանսիայում։ ՈՒ նաեւ տասնամյակներ շարունակ Թուրքիայի անվտանգության, պետական կառույցների թիրախում հայտնված անձ։ Քանի որ նա ողջ կյանքը պայքարել է Հայ Դատի, հայության իրավունքների համար։ Դեռ տարիներ առաջ, Թուրքիայում հայտնի լրագրող, խորհրդարանի պատգամավոր Թունջայ Օզքանը թուրքական գաղտնի ծառայության մասին մի աղմկահարույց գրքում հրապարակեց այդ երկրի երբեմնի վարչապետին ներկայացված խիստ գաղտնի տեղեկանք, որտեղ շարադրված էին հայկական թիրախների, ակտիվ գործիչների դեմ կատարված ու ծրագրված հարձակումները։ Մուրադ Փափազյանի հորը՝ ՀՅԴ Բյուրոյի այդ օրերի անդամ Հանրի Փափազյանին թուրքերը պատրաստվել են պայթեցնել մեքենայի տակ ռումբ տեղադրելով ( 1985 թվկանի մայիսի 1-ին), որը խանգրավել է ֆրանսիական իրավապահների զգոնության արդյունքում (նկարներից մեկում գրքի շապիկն է)։

Ահաբեկչության այս փորձից հետո արդեն 37 տարի անց, Հանրի Փափազայանի որդին՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն արդեն թուրքական թիրախում ու հայկական իշխանությունների ձեռքով «սպանվեց»… Կների ինձ ընկերս, բայց իր պաշտած, ողջ կյանքը նրան նվիրած, նրանով ապրած, նրա անկախությունը երազած, դրանով ուրախացած, ազատագրման ամեն պահը կյանքի մաս զգացած, հետո արդեն կորստյան ցավը սգացած հայորդին սեփական Հայրենիք մուտք գործելու արգելքի մասին տեղեկանալով մեռնում է, նահատակվում է։ Այսօր Հայրենիքը սպանեց նման հայ մարդու։ Գնդակահարողը Հայաստանի իշխանության թիկնոցն առեւանգած Նիկոլն է, բայց քանի դեռ Հայրենիքը չի ըմբոտացել լիարժեք թուրքական պահանջի առջեւ, թուրքերի պահանջով Մուրադ Փափազյանին, մյուսներին Հայրենիք մուտք գործելու արգելքի առջեւ, ամեն ինչ արվում է Հայրենիքի, Հայաստանի անունից։

Իսկ ինչու՞ երեկ Մուրադ Փափազյանին չթույլատրեցին մուտք գործել Հայրենիք։ Պատճառները հստակ են՝

1. Նա Թուրքիայի թշնամի է ու ողջ կյանքը պայքարել է թուրքական ուրացման, ցեղասպան քաղաքականության դեմ

2. Նա եվրոպական ողջ տարածաշրջանում պայքարում է թուրքական ներկայիս քաղաքականության դեմ

3. Նա վերջին օրերին ակտիվ քննադատում էր հայկական շրջանակներում, իշխանության մեջ, նիկոլական ընտանիքում թուրքական շահերը սպասարկող Սամսոն Օզարարատի դերակատարությունն ու ներկայությունը

4. Նա Ֆրանսիայի իշխանությունների ամենաբարձր օղակներում բարձրաձայնում էր Արցախի ինքնորոշման իրավունքի, այդ իրավունքն իրացնելու մասին, որը նեղացնում էր Նիկոլին ու Ալիեւին

Ֆրանսիայում ծնված ու մեծացած, հայության, Հայաստանի, Արցախի Հանրապետությունների եւ Հայ Դատի համար ապրած Մուրադ Փափազյանին երեկ Փաշինյան-Ալիեւ-Էրդողան եռյակի կողմից արգելվեց մուտք գործել սեփական Հայրենիք։

Այս շարքը թուրքերի որոշումով շարունակվելու է, Հայաստանից էլ արտաքսելու են, արտահանձնելու են, քանի դեռ Նիկոլն է իշխում, քանի հազար ու մի պատճառով համատարած ըմբոստություն չի լինում, քանի երբեմնի ազգային ջոջեր հավասար նժարներ են մեջտեղ բերելու, դառնալով թուրքական գործակալ, քանի դեռ Հայաստան չկա առանց նիկոլ։

Հ.Գ. իշխանական քարոզչամեքենան թեզ է տարածում, թե Մուրադ Փափազյանը կազմակերպել է Փարիզում գտնվող Նիկոլի ավտոշարասյան դեմ բողոքի ցույցը։ Այս անկենսագրությունները չեն էլ իմանում, որ ժամանակին Մուրադը Փարիզում, Կոմիտասի արձանի դիմաց ՀՀ այդ օրվա իշխանությունների դեմ բողոքի ցույցի էր, ոստիկանների հետ բախման էր ենթարկվել։ Բայց Երեւանում որեւէ մեկի մտքով չանցավ նրա մուտքն արգելել»։

 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular