ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մովսիսյան. Ես ապրել եմ և Ռուսաստանում և Հայաստանում, բայց ինձ ավելի հարմարավետ եմ զգում ԱՄՆ-ում

ՍՊՈՐՏ

Metaratings.ru-ն գրում է, որ «Սպարտակ» և «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբների նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցում խոսել է կյանքի մասին Ամերիկայում։

-Դուք հիմա ԱՄՆ-ում եք, ինչո՞վ եք զբաղվում։ Ինչպե՞ս է ընթանում ձեր կյանքը առանց ֆուտբոլի:

- Ես հիմա հոգում եմ ընտանիքիս մասին։ Երեխաներին տանում եմ մարզումների՝ տղաս ֆուտբոլ է խաղում, աղջիկները մարմնամարզությամբ են զբաղվում։ Ամեն օր անելիք ունեմ։ Բացի այդ, եթե ֆուտբոլում հարցեր են լինում, ես փորձում եմ օգնել բոլորին։ Ես որպես Հյուսիսային Ամերիկայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեսպան փորձում եմ օգտակար լինել, ինձ զանգում են տարբեր հարցերով։

- Եթե համեմատեք կենսամակարդակը, որտե՞ղ է այն ավելի բարձր՝ ԱՄՆ-ում, թե՞ Ռուսաստանում։

-Ես ԱՄՆ-ում եմ մեծացել, ինձ համար, իհարկե, այստեղ ավելի հարմարավետ է։ Ընկերներս, ընտանիքս բոլորն այստեղ են:

Ես ապրել եմ և Ռուսաստանում և Հայաստանում, բայց ինձ ավելի հարմարավետ եմ զգում ԱՄՆ-ում։ Անհնար է համեմատել, քանի որ դրանք տարբեր կյանքեր են, կարելի է այդպես ասել: Ռուսաստանում մի ժամանակ լավ էի ապրում, այդտեղ էլ էր ինձ մոտ ամեն ինչ լավ։

հիշեցնենք, որ 2011-2012 թվականներին Յուրա Մովսիսյանը հանդես է եկել «Կրասնոդարում», 2013-2016 թվականներին հանդես է եկել «Սպարտակում»։ Ռուսաստանի առաջնություններում նա անցկացրել է 112 հանդիպում, որոնցում դարձել է 48 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։ 2021 թվականին նա որոշել է ավարտել մարզական կարիերան։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular