ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանկային գաղտնիքը նյարդայնացնում է փաշինյանական վարչախմբին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն, ինչ հնարավոր չէր պատկերացնել բոլոր նախնիների օրոք իրականություն է դառնում փաշինյանական վարչախմբի կառավարման տարիներին։

Տպավորություն է, թե վարչախումբն ընկել է աշխատող, ստեղծող մարդկանց հետևից։

Պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որն օրենքի ուժ դառնալու դեպքում, հարկային մարմինը թույլ կտա տեղեկանալ քաղաքացիների բանկային տվյալներին առանց նրանց համաձայնության։

Բանկային գաղտնիք համարվող այս տեղեկությունը ներկայումս ՊԵԿ-ը կարող է սահմանել միայն դատարանի որոշմամբ։ Առաջարկվում է փոփոխություն, որ եթե ՊԵԿ-ի կողմից քաղաքացին դեմ լինի, որ այդ տեղեկությունը հայտնեն, ապա ՊԵԿ-ը պարզապես կարող է ստանալ բանկից 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ առանց դատարանի որոշման։ Կոմիտեից հրաժարվել են, որ առայժմ պատրաստ չեն մանրամասնելու, նախագիծը քննարկման է դրված իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։

Սա առաջին անգամը չէ, որ փաշինյանական վարչախումբն ընկել է աշխատող, գործարար մարդկանց հետևից, փորձում է ամեն գնով վերահսկել ֆինանսների շարժը՝ թքած ունենալով մարդու ամենակարևոր իրավունքներից մեկի՝ բանկային գաղտնիքի վրա։

Նիկոլ Փաշինյանն ու իր տնտեսական բլոկի պատասխանատուները այլևս կանգ չեն առնում ոչնչի առջև։ Հարկային մուտքերն ապահովելու, սեփական իշխանությունը ֆինանսական միջոցներով երկարաձգելու ճանապարհին, նրանք մտածում են տասնամյակներով աշխարհում ձևավորված բոլոր ավանդույթների և սկզբունքների վրա։ Իհարկե, այս իրավիճակում մեղքի իրենց բաժինն ունեն նաև գործարարները, որոնք չեն ընդվզում, չեն բարձրաձայնում ստեղծված անտանելի պայմանների մասին և չեն բացատրում գործող իշխանություններին, որ սա կարող է լուրջ հետևանքներ ունենալ։

Արդյունքում հեղափոխական գաղափարներով իշխանության եկած ուժը անում է հակառակը՝ բացարձակ լիակատար բռնապետություն է մտցնում, դրանից բխող ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական հետևանքներով։ Ֆինանսական շարժերի հետևումը և դրանց գրանցումը կարևոր է նաև քաղաքական առումով, այդ կերպ ընդդիմությանը և մերձընդդիմադիր գործիչներին փորձում են զրկել ֆինանսական հնարավորություններից, իսկ այդ հնարավորությունները հատկապես անհրաժեշտ են իշխանությունների դեմ բողոքի գործողությունները ծրագրելիս և իրականացնելիս։ Չենք կասկածում, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդեմ զանգվածը օրենքը Ազգային ժողով ներկայացնելուն պես, առանց մտածելու կդակի այն։

Վահագն Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular