ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն արագացրել են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեծ արագություն է ստացել։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն է իր աջակցությունը հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Նշվել է, թե ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է կարգավորմանը, որը դրականորեն կանդրադառնա տարածաշրջանի վրա։

Միացյալ Նահանգները պատրաստակամ են աջակցել այս կարևոր երկխոսությանը այնպես, ինչպես երկու կողմերը կհամարեն պատշաճ:

Հիշեցնենք, վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռեջեփ Թայիբ էրդողանի հետ, ինչը աննախադեպ է վերջին 10 տարվա քաղաքական զարգացումներում։

Թուրքիայում գտնվող հայերը, որոնք ավանդաբար թուրքական իշխանությունների վերահսկողության տակ են գտնվում, անմիջապես արձագանքեցին այս հեռախոսազրույցին, իսկ Թուրքիայի հայկական հիմնադրամների միությունը, որը Մևլյութ Չավուշօղլուի մտերիմ ընկերն է ղեկավարում, հաղորդագրություն է տարածել և հայտնել, թե հեռախոսազրույցը դարձել է Թուրքիայի հայ համայնքի հիմնական օրակարգային թեման, հույսով են հետևում զարգացումներին և սպասելիքներ ունեն։ Համայնքը կոչ է անում երկու երկրների բոլոր հատվածներին պատասխանատվության և ապագայի տեսլականով գործել:

Այսօր երկու այլ ուշագրավ իրադարձություն էլ տեղի ունեցավ։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, թե Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվել։ Իսրայելական մի ընկերություն Կարսի Աքիական շրջանում արդեն 20 օր է, ինչ իրականացնում է այդ աշխատանքները, մասնավորապես օրակարգ է եկել ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ ունեցող «Դողուքափը» և միայն ավտոճանապարհ ունեցող Ալիջան սահմանային անցակետերի բացման հարցը։

Պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ հայտնել է, թե Ֆրանսիայի հարավում, Հայաստանի հանրության թիկունքում Հայաստանի իշխանությունը թուրքերի հետ հանգիստ բանակցություններ է վարում Թուրքիայում Հայաստանի հյուպատոսություն բացելու վերաբերյալ։

Նարեկ Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular