ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրեք կելտական նախշը և իմացեք ինչ կպատմի այն ձեր ներքին ուժի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Կելտական նախշերը իրենց մեջ կրում են մեծ ուժ: Կենտրոնացեք և ընտրեք նախշը, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս:
 
Ահա թե ինչ է պատմում ձեր ընտրությունը ձեր մասին.
 
1. Կենաց ծառ
 
Ձեր մեջ թաքնված է հսկայական պոտենցիալ: Ձեր արմատները գնում են խորը հողի տակ, գնահատում եք կայունությունը և ամուր կանգնած եք ոտքերի վրա: Դուք պետք է սովորեք էներգիա քաղել հենց հողից՝ քայլեք ոտաբոբիկ, հաճախ եղեք բնության գրկում և կտեսնեք թե ինչպես է ձեր կյանքը դառնում ավելի վառ, լի և ավելի գիտակցված: Պահպանեք ձեր մեջքն ու գոտկատեղը:
 
2. Ներքին կրակ
 
Դուք ընտրել եք մի նախշ, որն իրենից ներկայացնում է կրակ և փյունիկ: Այս առասպելական թռչունը ունակ է վերածնվել մոխիրներից, սկսելով իր կյանքը սկզբից՝ մաքուր էջից: Դուք շատ ամբիզիոզ եք՝ լի էներգիայով և կրքով: Ձեր ներսում կրակ է վառվում, բայց զգույշ եղեք, այս տարերքը ունակ է իր ճանապարհին այրել ամեն ինչ: Ցուցաբերեք ձեր կրակե բնույթը ստեղծագործելով, իսկ առօրյա կյանքում սովորեք լինել զսպված, հավասարակշռված և ներքուստ մաքուր, և բախտը կպարգևատրի ձեզ դրա համար:
 
3. Մեծ վիշապ
 
Հողի ոգին խոսում է ձեզ հետ: Դուք հսկայական պոտենցիալ ունեք, որպեսզի դառնաք բնության հետ մեկ ամբողջություն, գտնեք ներդաշնակություն ձեր ներքին և արտաքին աշխարհների միջև: Դուք կարող եք ուրախություն բերել ուրիշներին, սովորեցնել, նպաստել նրանց աճին: Երբ դուք կգիտակցեք ձեր ուժը, կկարողանաք փոխել ամեն ինչ, ինչը ձեր դուրը չի գալիս: Դուք անհավանական զգայուն և հոգևոր մարդ եք:
 
4. Պենտակլ
 
Դուք ընտրել եք պաշտպանության և անձնական ուժի հզոր սիմվոլը: Դա վկայում է այն մասին, որ ներկա կյանքի փուլում դուք պետք է հավասարակշռություն գտնեք ձեր հոգևոր և ֆիզիկական ուժերի միջև: Դուք պետք է ճանապարհ գտնեք դեպի ինքներդ ձեզ: Դուք ունեք մեծ պոտենցիալ և հնարավոր է նույնիսկ էքստրասենսոր ունակություններ: Ձեր սիմվոլը նման է հնգաթև աստղի, իսկ ձեր սիրտը տաք է և վառ: Առողջության առումով՝ ուշադրություն դարձրեք լյարդին:
 
5. Կատվային կապ
 
Ձեզ հատուկ է կատվային նրբագեղությունն ու արագությունը: Շատ ճկուն մարդ եք, սակայն զգում եք ճնշում և ագրեսիա: Ձեզ դուր է գալիս զգալ, որ ձեր մասին հոգ են տանում և պաշտպանում են ձեզ: Կյանքում քայլում եք թեթև և վստահ: Որքան լավ ճանաչեք ինքներդ ձեզ, այնքան լավ կհասկանաք շրջապատող աշխարհը և մարդկանց:
 
6. Աստվածային արևածաղիկ
 
Ձեր սիրտը՝ բաց գիրք է:  Դուք ջերմություն և բարյացկամություն եք ճառագում: Դուք հոգ եք տանում և աջակցում ուրիշներին և կարողանում եք լինել լավագույն ընկեր բոլորի համար: Պահպանեք ձեր դրական տրամադրվածությունը և երբեք չկորցեք բարու հանդեպ ձեր հավատը: Հոգ տարեք ձեր մարմնի մասին՝ հատկապես ուշադրություն դարձրեք ծնկներին: Սովորեք շնչառական տեխնիկա՝ դա կօգնի ձեզ թուլանալ և պահպանել ներքին ներդաշնակությունը:
 
Եթե ձեզ դուր են եկել այս սիմվոլները, կարող եք դրանք կրել որպես ամուլետ կամ մամնի վրա: Դրանից սիմվոլների ազդեցությունը ավելի կուժեղանա, սրելով ձեր գերակայող որակները:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular