ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական թիրախը ուսանողներն ու աշակերտներն են. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջերս ռուսական ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում էր տեղեկություն, թե ԱՄՆ-ը հարավկովկասյան նոր գրանտային ծրագրի շրջանակներում պատրաստվում է 585 հազար դոլար հատկացնել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ուսումնական հաստատությունների՝ մինչև 24 տարեկան 60 ուսանողների և շրջանավարտների վերապատրաստման ծրագրի նպատակով։ Հատկանշական է, որ դասընթացը պատրաստվում են անցկացնել այն ոլորտներում, որոնք ներառում են, այսպես կոչված, «առաջնորդական որակների զարգացումը», ինչպես նաև տարածաշրջանի «երիտասարդների միջև երկխոսության» հաստատումը:

Անկարևոր չէ նշել, որ, ըստ ԶԼՄ-ների, այդ նախաձեռնությունը վերահսկելու է Ադրբեջանում ամերիկյան դեսպանատունը: Մյուս կողմից՝ ոչ միայն երիտասարդությանը, այլև աշակերտներին թիրախավորող ծրագրերում են սկսել ավելի ակտիվանալ Հայաստանի՝ արևմտյան ֆինանսավորմամբ հայտնի, կամ այսպես կոչված, «սորոսական» մի շարք ՀԿ-ներ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, շուրջ մեկ ամիս է՝ նրանք իրականացնում են տարբեր միջոցառումներ ու դասընթացներ, այդ թվում՝ ամառային դպրոցների ձևաչափով: Այդ միջոցառումների մեջ ներառվում են հիմնականում դպրոցականներ, մասնավորապես ավագ դպրոցի աշակերտներ։

Մեր աղբյուրը փոխանցում է, որ անցկացվող թրեյնինգների ժամանակ հիմնականում հրամցնում են «ճիշտ» ու «ազատ» քաղաքացի դաստիարակելու, պետությունքաղաքացի հարաբերությունների մասին դասախոսություններ, ինչպես նաև լիբերալ այլ արժեքներ քարոզող տարբեր խաղեր։

«Ձեռքի հետ» աշակերտներին «կրթում» են «խաղաղության», տարածաշրջանում «սերտ համագործակցության» գաղափարներով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular