ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավելի լավ կլիներ՝ Դումանյանն ասեր, թե խմած եմ եղել, կներեք, չեմ ջոկել՝ ինչ են խոսում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿԳՄՍՆ-ում ԱԳԼՃԿ վիճակ է։ Այսինքն՝ խառն են ու չեն ջոկում՝ որն է ճիշտը, որը՝ ավելի ճիշտ։ Կառավարության նիստերին մասնակցող Վահրամ Դումանյանի ղեկավարած կառույցը՝ կրթության, գիտության ու ՄՍ նախարարությունը (վերջին երկու տառն անծանոթ էր մեզ), երեկ հաղորդագրություն է տարածում, թե մենք չենք իմացել, որ Գագիկ Ծառուկյանը Հատիս լեռան վրա Նիկոլից հետո երկրորդ մարդու արձանն է պատրաստվում տեղադրել, և այդ երկրորդ մարդն էլ Լֆիկը չէ, այլ «ինչ-որ» Հիսուս Քրիստոս։ Ուստի ԿԳՄՍՆ-ն պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է օրենսդրությանը, որովհետև պարզել են, որ հակասում է։

Մինչ մարդիկ կսկսեին ծաղրել Դումանյանի կառույցին, թե իր կոլեգա էկոնոմիկայի նախարարը գնում է, մասնակցում է արձանի հիմնադրման աշխատանքների մեկնարկի համար կազմակերպված միջոցառմանը, իսկ դրան նախորդող կառավարության նիստին էլ ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է հայտարարում, որ կառավարությունը կողմ է Հատիսի վրա Հիսուսի արձանի տեղադրմանը, և այդ նիստին ներկա է լինում նաև Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍՆ-ն ջնջում է իր տարածած հայտարարությունը։ Հետո նորից է տեղադրում՝ արդեն խմբագրված տարբերակով, որտեղ արդեն հայտնում են, որ ոչ թե մամուլից են տեղեկացել, այլ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից են գրություն ստացել «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրմանը վերաբերյալ։ Նախարարության մամուլի խոսնակն էլ Oragir.news-ին պարզաբանել է, թե գրառումը չեն հեռացրել, ուղղակի տեխնիկական խնդիր էր, անճշտություն կար։

Հիմա, որ ասենք՝ տեխնիկական խնդիրը ձեր ուղեղներում է, մեզ դատի կտան պետական գաղտնիք բացահայտելու հոդվածով։ Չասենք էլ՝ չի լինի։ Ո՞նց չասենք, երբ ԿԳՄՍ նախարարը, լինելով կառավարության անդամ ու մասնակցելով կառավարության նիստին, իր ականջով լսում է, եթե լսել է, իհարկե, թե ինչպես է իրենց կառավարության «Հիսուսը» հայտարարում, որ կառավարությունը, որի մեջ նաև ԿԳՄՍՆ-ն է մտնում իր նախարարով, կողմ է Հիսուսի արձանի տեղադրմանը, ու հանկարծ երկու օր անց գրում է, թե դեմ ենք, մենք լրատվամիջոցներից ենք տեղեկացել։

Սուտը Հիսուսի արձանի կողքը կառուցվող սրճարաններում նստելու տեղ չգտնի, թե դուք լրատվամիջոցներից կամ թեկուզ Ծառուկյանի հիմնադրամից եք իմացել։ Ավելի լավ կլիներ՝ դրա փոխարեն Դումանյանն ասեր, թե խմած եմ եղել, կներեք, չեմ ջոկել՝ ինչ են ասում նիստի ժամանակ, քան էսպիսի հաղորդագրություն տարածեին։ Սա, կարող ենք պնդել, արտոցոլում է Նիկոլի ու իր կառավարության իրական պատկերը՝ տեխնիկական խոտաններով, իրարից անտեղյակ, փնթի, անպատասխանմատու, ոչ պրոֆեսիոնալ, իրար վրա թքած ունեցող։ Չենք զարմանա, եթե վաղը Նիկոլն էլ ասի, որ դեմ են արձանի կառուցմանը, որովհետև չգիտեին, որ դա Հատիս լեռան վրա է կաուցվելու, այլ ոչ թե Մասիս սարի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular