ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանին որպես ՄԻԽ պաշտոնական փաստաթուղթ շրջանառել է ԼՂ հիմնահարցին վերաբերող հայտագիր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2022 թվականի հունիսի 13-ից հուլիսի 8-ը Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանը: Նստաշրջանի ինտերակտիվ երկխոսությունները և պանելային քննարկումները կենտրոնանում էին Խորհրդի օրակարգի այնպիսի առանցքային հարցերի շուրջ, ինչպիսիք են կանանց և աղջիկների իրավունքները, խոսքի և հավաքների ազատության հետ կապված հարցերը, ներքին տեղահանված անձանց և միգրանտների իրավունքների խնդիրները, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդու իրավունքների խախտումների բացառումը, COVID-19 համավարակից վերականգնումն ու մարդկանց առողջության իրավունքի պաշտպանությունը: ՄԻԽ-ն անդրադարձել է նաև կրթության իրավունքին, թրաֆիքինգի և արտադատական մահապատիժների դեմ պայքարի հարցերին, առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակներին:

Որպես ՄԻԽ փոխնախագահ՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը նախագահել է նստաշրջանի մի շարք հանդիպումներ, ինչպես նաև մասնակցել է ՄԻԽ բյուրոյի շրջանակներում կազմակերպչական ու գործառնական հարցերի շուրջ որոշումների քննարկմանը, կայացմանն ու իրագործմանը։

ՀՀ պատվիրակությունը նստաշրջանի ընթացքում հանդես է եկել 35 հիմնական և պատասխան ելույթներով, այդ թվում՝ բանաձևերի ընդունման ընթացքում 4 ընդհանուր մեկնաբանություններով և 1 քվեի բացատրությամբ:

Հայաստանի Մշտական ներկայացուցչությունն իր ելույթներում անդրադարձել է ՄԻԽ նստաշրջանին ընդգրկված բովանդակային հարցերի մեծ մասին: Ներկայացվել են նաև մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի առաջնահերթությունները, ՀՀ պատրաստակամությունն ու նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և վերջիններիս զարգացմանը։ Շեշտվել է, որ հավատարիմ մնալով իր կողմից ստանձնված գերակայություններին՝ Հայաստանը, որպես Մարդու իրավունքների խորհրդի անդամ, շարունակում է նպաստել ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանը՝ ազգային և միջազգային մեխանիզմների ամրապնդման միջոցով:

Նստաշրջանի ընթացքում ՀՀ պատվիրակության կողմից մանրամասն անդրադարձներ են կատարվել Ադրբեջանի կողմից Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և պատերազմական հանցագործություններին: Ներկայացվել են Ադրբեջանի կողմից իրագործված արտադատական մահապատիժների, անհետ կորածների, ռազմագերիների, մշակութային ու կրոնական հուշարձանների ոչնչացման ու ավիրման դեպքերը, հումանիտար գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների ելումուտի արգելափակումը։ Շեշտվել է, որ Ադրբեջանն անտեսում է միջազգային դատական ատյանների որոշումները, ինչպես նաև ՄԱԿ մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի հստակ հարցադրումները։

ՄԻԽ 50-րդ նստաշրջանում Հայաստանը համահեղինակել է մի շարք կարևոր բանաձևեր՝ այդ թվում դատավորների և իրավաբանների անկախության և անկողմնակալության, ներքին տեղահանված անձանց մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի մանդատի, մարդկային կորուստների արձանագրման, աղջիկների և կանանց նկատմամբ բռնության դեմ հարցերով հատուկ զեկուցողի մանդատի, մարդու իրավունքների և կլիմայի փոփոխության, կարծիքի և արտահայտվելու ազատության իրավունքի, մարդու իրավունքների և քաղաքացիական անձանց կողմից հրազենի ձեռք բերման ու օգտագործման, խաղաղ հավաքների վերաբերյալ բանաձևերը:

ՄԻԽ 50-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանը միացել է վեց համատեղ հայտարարության։ Հայաստանը նաև, որպես ՄԻԽ պաշտոնական փաստաթուղթ, շրջանառել է չորս հայտագիր, որոնք հիմնականում վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Դրանցից մեկն անդրադառնում էր Մարաղայում հայերի կոտորածի 30-ամյակի ոգեկոչմանը:

Հայաստանի Մշտական ներկայացուցչությունը մասնակցել է նաև ՄԻԽ 50-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպված մշակութային միջոցառմանը, որտեղ ՄԱԿ անդամ երկրները ներկայացրել են իրենց ազգային սովորություններն ու խոհանոցը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular