ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմավիրում հնչել են Հայաստանի անվանի բանաստեղծների ստեղծագործությունները

ՄՇԱԿՈՒՅԹ

Ngkub.ru-ն գրում է, որ «Ռուսաստանի հայերի միության» Արմավիրի մասնաճյուղում տեղի է ունեցել միջոցառում նվիրված Հայաստանի պատմությանն ու պոեզիային: Հայաստանից հայրենի մշակույթը երիտասարդներին փոխանցելու համար ժամանել էին գրող, գրականագետ, հրապարակախոս և հասարակական գործիչ Կարո Վարդանյանը, ԻՆՏԵՐԿԱՊ բարեգործական կենտրոնի նախագահ Նորայր Զուլոյանը և ժողովրդական վարպետ ասմունքող, Պետական ​​դրամատիկական թատրոնի և կինոյի արտիստ Ջիվան Սար-Սարկիսյանը։ Միջոցառման հյուրերը լսել են հայ նշանավոր բանաստեղծների՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու, Դանիել Վարուժանի, Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի բանաստեղծությունները։ Հնարավորություն է եղել ծանոթանալու «Զորավար Անդրանիկի հերոսական դասերից մինչև Սփյուռքի նորագույն ազատագրական պայքարը» պատմական շարադրանքին։

Հայ համայնքի դռները բաց են հայ պոեզիայի և պատմության բոլոր սիրահարների համար։

«Հանդիսատեսը ոգևորությամբ ընդունեց այս իրադարձությունը, նույնիսկ արցունքներ եղան, ընթերցողներին հաջողվեց շոշափել հոգու ամենախորը լարերը։ Կուզենայի, որ հայ համայնքն ավելի հաճախակի նման միջոցառումներ անցկացնի, քանի որ հայրենիքից հեռու ապրող հայ ժողովուրդը իսկապես նման էմոցիաների կարիք ունի։ Յուրաքանչյուր ընթերցում ընդունվում էր բուռն ծափահարություններով։ Անգամ ժողովրդական արտիստ Ջիվան Սար-Սարկիսյանի հետ միասին կարդացինք Գևորգ Էմինի «Սասունցիների պարը» բանաստեղծությունը, որը ինձ համար մեծ պատիվ էր։ Կային երիտասարդներ, ովքեր լավ չէին հասկանում հայոց լեզուն, բայց ընթերցողները կարողացան հույզեր և զգացմունքներ փոխանցել նրանց»,- միջոցառման մասին իր տպավորություններով է կիսվել Ռուսաստանի հայերի միության տեղական բաժանմունքի մեթոդիստ, բանաստեղծուհի Գայանե Վարդանյանը։

«Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության Արմավիրի տեղական կառույցի նախագահ Ռոբերտ Գալուստովը շնորհակալություն է հայտնել հյուրերին միջոցառման համար և կոչ արել հետագա համագործակցության։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular