Ռուսական «Պոսեյդոն» ստորջրյա զենքը վտանգ է ներկայացնում Արևմուտքի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆSm.news-ը գրում է, որ Ռուսաստանն ունի նորագույն «Պոսեյդոն» ստորջրյա զենք, որն իրական վտանգ է ներկայացնում Արևմուտքի համար։ Այդ մասին վերլուծաբան Փիթեր Սուչիոն գրել է ամերիկյան 19FortyFive հրատարակության նյութում։ Այդ ստորջրյա անօդաչու (աննավաստի) թռչող սարքը Ռուսաստանի ամենաքննարկվող զենքն է Արևմուտքում։ Նա արտաքինից հսկայական տորպեդ է հիշեցնում։ Զենքի հզորությունը պետք է բավարար լինի «միջուկային ցունամի» առաջացնելու համար։
Այնուամենայնիվ ըստ փորձագետի «Պոսեյդոնի» կործանարար ուժի մասին խոսակցությունները կարող են չափազանցածված լինել։ Սակայն արևմտյան երկրները չպետք է թերագնահատեն ռուսական այդ զենքի վտանգը։
Ավելի վաղ քաղաքագետ Յակով Կեդմին հայտարարել էր, որ «Պոսեյդոն»-ը կպաշտպանի Ռուսաստանին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անակնկալ հարձակումից։ Նա համաձայնել է քաղաքագետ Գիլբերտ Դոկտորուի հակապատերազմյան հոդվածում արտահայտված այն եզրակացությանը, որ ռուսական նորագույն զենքերը Վաշինգտոնի և Բրյուսելի որոշումների վրա ազդելու մեծ հնարավորություններ ունեն։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը