ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նովակ Ջոկովիչը՝ Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն

ՍՊՈՐՏ

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի եզրափակչում մրցեց ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ և առավելության հասավ 4:6, 6:3, 6:4, 7:6 (7:3) հաշվով:

Խաղը 3 ժամ 2 րոպե է տևել: Սա Ջոկովիչի 21-րդ հաղթանակն էր Grand Slam-ի մրցումներում, և 7-րդը Ուիմբլդոնում։ Սերբ թենիսիստի համար սա նաև ռեկորդային 32-րդ մասնակցությունն էր մեծ մրցումների եզրափակչում։

Հատկանշական է, որ մինչ այս խաղը Նովակը մրցակցին չի կարողացել ոչ մի սեթ հաղթել։ Թենիսիստները մինչ այս երկու անգամ հանդիպել էին 2017 թվականին՝ Ակապուկոյում և Ինդիան-Ուելսում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular