ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա Փաշինյանի և Էրդողանի միջև սիրախաղ է, որը երկար չի տևի». Գուրգեն Մելիքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։

«Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։

Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն»,- ասված է հաղորդագրության մեջ:

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանն անդրադառնալով Փաշինյան-Էրդողան առաջին հեռախոսազրույցին և միմյանց շնորհավորելուն՝ նկատեց.

«Սա Փաշինյանի և Էրդողանի միջև սիրախաղ է, պարզապես սիրախաղ։ Այս երկուսից յուրաքանչյուրն ուզում է իր ծրագիրն առաջ տանել, Նիկոլը եկել է իր ծրագիրն իրականացնելու՝ գլոբալիզմի գծով, մոռանալով մեր ցավերը, ապրումները»։

Ըստ Գուրգեն Մելիքյանի՝ Փաշինյան-Էրդողան սիրախաղը, սակայն, երկար չի տևի՝ կավարտվի, քանի որ հայ ժողովուրդն ամեն ինչ արդեն հասկացել է։

«Մեր ժողովուրդն արդեն հասկացել է, թե իրեն ինչպես են խաբել։ Երկիրը հեռու  պետք է պահել թշնամուց,  ստից, երաժշտից։ Բայց այս անձնավորությունն այս երեքն էլ բերեց մեր գլխին։ Ստի թագավորությունը երկար չի տևելու»,- հավելեց պրոֆեսորը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ իր համար առհասարակ անհասկանալի է, թե Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել չորս հանդիպումների ընթացքում։

«Այն, ինչ տեղի է ունենում՝ տեղի է ունենում գաղտնի պայմաններում, իսկ երբ ավարտին են հասցնում իրենց քայլերը՝  հայտարարություն են անում։ Սա է Նիկոլ Փաշինյանի բերած «ժողովրդավարությունը», որն ինձ համար անընդունելի է»,- եզրափակեց Գուրգեն Մելիքյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular