ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ կյանքը շատ անգույն կլիներ, եթե ինձ տրված չլիներ ստեղծագործելու շնորհը. Սոնա Վանյան

ՄՇԱԿՈՒՅԹ

Ժամանակակից գրող Սոնա Վանյանը ստեղծագործում է 8 տարեկանից, 5 գրքի հեղինակ է.

«Առաջին բանաստեղծությունս վարդի մասին էր. դպրոցում ծավալուն անգիր էին հանձնարարել, ես էլ որոշեցի նույն վերնագրով գրել 4 տող և դա սովորել։ Ուսուցչուհիս բարձր գնահատեց իմ ստեղծագործական միտքը, հնարամտությունը, և այն ոգեշնչեց ինձ։ Ստեղծագործում եմ արձակ և չափածո ժանրում, առավել ստացված է արձակը, առավել սրտամոտ` չափածոն»,- 1or.am-ի հետ զրույցում պատմում է Սոնան:

Սոնան մասնագիտությամբ բանասեր-մանկավարժ է: Նրա խոսքով` իր մասնագիտությունը, անխոս, խթանում է ստեղծագործական միտքը կառուցել առավել գրագետ և գրավիչ.

May be an image of 1 person and indoor

«Միևնույն ժամանակ, ստեղծագործելը օգնում է դասավանդման արվեստում։ Որպես դասախոս՝ մեծ ջանքեր եմ գործադրում ուսանողներիս մեջ զարգացնելու ընթերցասիրությունը, ստեղծագործական և վերլուծական միտքը։

Համացանցի զարգացմանը զուգընթաց` 2015 թվականին ձեռնամուխ եղա նաև «Երիտասարդ գրողների գրական ակումբի» ստեղծմանը, որը դարձավ բազմաթիվ հեղինակների առաջին մուտքը գրական ասպարեզ։ Մինչ այսօր ակումբը լույս է ընծայել թվով 3 համահավաք ժողովածու։ Խմբում պարբերաբար քննարկվում են հեղինակների ստեղծագործությունները, կազմակերպվում են գրական մրցույթներ, միջոցառումներ և այլն։

Համավարակի շրջանում էլ ստեղծվեց «Ստեղծագործողների դպրոց» առցանց հարթակը` նպատակ ունենալով կրթել և ուղղորդել սկսնակ հեղինակների ստեղծագործական միտքը, քանի որ տաղանդը, առանց մասնագիտական տեխնիկայի, երկար ճանապարհ չի՛ անցնի»։

Սոնայի տպագրածներից վերջինը «Մարդը և մարտը» ժողովածուն է` նվիրված 44-օրյա պատերազմի նահատակված հերոսներին.

May be an image of 1 person

«Գիրքը լինելու է եռագրություն, մինչև տարեվերջ կտպագրվի 2-րդ մասը։ Այն միակն է իր տեսակի մեջ, որ ներկայացրել է միանգամից 25 հերոսների կենսագրական պատումը` գեղարվեստական արձակով։ Ժողովածուի նպատակն է ճանաչել ու արժևորել քաջերի սխրանքը և սովորեցնել նրանց պես սիրել հայրենիքը, նրանց պես արժանապատիվ ապրել: Ցանկանում եմ, որ գալիք գրականությունը լինի միայն հաղթանակների ու նվաճումների մասին:

Այս պահին ստեղծագործական ակտիվ փուլում եմ. տպագրության եմ պատրաստում 2 մասնագիտական ձեռնարկ` «Արտասահմանյան գրականությունը» և «Ընթերցագիրքը»։ Նշվածներին կհաջորդի չափածո բանաստեղծություններիս «Օտարացավ» ժողովածուն։ Իմ կյանքը շատ անգույն կլիներ, եթե ինձ տրված չլիներ ստեղծագործելու շնորհը։ Ստեղծագործելը հոգուս բարձրաձայնած ճիչն է, իմ էությունն է, աշխարհը վառ ու բարի դարձնելու հավատն է: Ես շնորհակալ եմ իմ ընթերցողին, նրանք են են իմ մուսան ու մոտիվացիան, իմ ուժն ու բուժումը»:

May be an image of 1 person, sitting and indoor

Գրողի կարծիքով` ստեղծագործողի մերօրյա ճանապարհը դժվար է` տպագրման ֆինանսական խնդիրներից մինչև աշխատանքը գրախանութների հետ.

«Փորձը ցույց է տվել, որ եթե հեղինակը չի համագործակցում հրատարակչության հետ, քիչ շանսեր ունի առաջընթացի։ Դժգոհ եմ որոշ գրախանութների աշխատանքից. հայ հեղինակների գրքերը մեծ մասամբ ստվերված են, աննկատ, չեն գովազդվում։ Առաջին պլանում թարգմանված գրականությունն է, որը միշտ չէ, որ փայլուն շապիկի տակ փայլում է բովանդակությամբ։

Դեպք է եղել, երբ գրախանութի վաճառողը ասել է` չունենք տվյալ գիրքը, երբ գիրքը հանձնողն ու հարցնողը եղել է հենց հեղինակը։ Ով մի քիչ ավել փող ունի` գիրք է տպագրում, ՀԿ ու միություն բացում, բայց դրանից ժամանակակից գրականությունը ոչինչ չի շահում, քանի որ առաջնահերթ ցանկությունը իրենց երևալն է և ոչ թե մյուսներին երևան հանելը»։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular