ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուբեն Վարդազարյանը հրաժարվել է տրամադրել ձայնագրությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը երեկ հարցաքննվել է քննչական կոմիտեում աղմկահարույց ձայնագրության փաստով, սակայն մերժել է քննիչի՝ ձայնագրության ամբողջական տարբերակը տրամադրելու խնդրանքը։ Մեր տեղեկություններով, քննիչը փորձել է ստանալ ձայնագրության ամբողջական՝ մոտ 2,5 ժամ տևած տարբերակը, սակայն Վարդազարյանը պատասխանել է՝ բացառվում է։

ԲԴԽ նախկին նախագահն ասել է, թե հրապարակել է ձայնագրության միայն իրեն վերաբերող հատվածը, իսկ ամբողջական ձայնագրության մեջ ուշագրավ և զգայուն տեղեկություններ կան թե՛ նախկինների, թե՛ գործող իշխանությունների օրոք ազդեցիկ պաշտոնյաների վերաբերյալ, ուստի հարկ չի համարում այդ ձայնագրությունը տրամադրել Քննչական կոմիտեին։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին հրավիրված ասուլիսում Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, որում մի շարք հետաքրքիր դրվագներ են բացվում՝ կապված դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու հետ։

Անցած տարվա փետրվարին արված գաղտնի ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը հորդորում է այն ժամանակ դեռ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ և խոսում է քրեական գործերի ընթացքին միջամտելու մասին։ Աղմկահարույց ձայնագրության հրապարակումից հետո ԲԴԽ-ն կասեցրեց Վարդազարյանի լիազորությունները, Գագիկ Ջհանգիրյանն էլ հրաժարական ներկայացրեց հուլիսի 1-ին։

Սերոբ Մամիկոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular