ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շրի Լանկայի խորհրդարանը նախագահի հրաժարականի մասին որոշում է ընդունել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շրի Լանկայի նախագահ Գոդաբայա Ռաջապաքսը պետք է հրաժարական տա։ Համապատասխան որոշումն ընդունել են երկրի քաղաքական կուսակցությունների առաջնորդները՝ խորհրդարանի նախագահ Մահինդա Յապի Աբեյվարդենայի հետ արտահերթ  հանդիպման շրջանակում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Շրի Լանկայի խորհրդարանը Գոդաբայա Ռաջապաքսին կոչ է արել լքել իր պաշտոնը։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել պետության ղեկավարի՝ ինքնաթիռով երկիրը լքելու փորձերի մասին։ Նախագահի քարտուղար Գամինի Սենարաթի խոսքերով, հայտնի չէ, թե ներկայումս որտեղ է գտնվում նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular