ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուկա Յովիչը պաշտոնապես դարձավ «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ

ՍՊՈՐՏ

«Ֆիորենտինան» հայտարարեց Մադրիդի «Ռեալի» սերբ հարձակվող Լուկա Յովիչի հետ լիարժեք պայմանագիր կնքելու մասին։

Ինչպես փոխանցում է armsport.am-ը, հուլիսի 8-ին Յովիչը հաջողությամբ բուժզննում է անցել, ինչից հետո 2+2 ձևաչափով պայմանագիր է կնքել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» ֆուտբոլիստի հետագա վաճառքից շուրջ 50% կստանա։ Գործարքի արժեքը չի հաղորդվում։ «Ռեալը» նաև կվճարի ֆուտբոլիստի աշխատավարձի մի մասը մինչև 2024 թվականի ամառը։

Յովիչը Իսպանիայի առաջնություն է տեղափոխվել «Այնտրախտից» 2019 թվականի ամռանը, տրանսֆերի արժեքը կազմել է 63 մլն եվրո։

Աղբյուր` ArmSport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular