ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանական հերթական «կուտը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տևական ժամանակ է՝ հայկական ֆինանսական շուկայում բավական հարափոփոխ իրավիճակ է. օրեցօր ականատես ենք լինում դոլարի ու եվրոյի արժեզրկմանը։ Մասնագետների շրջանում կա կարծիք, որ այս շուկայում իշխանական որոշ շրջանակներ բավականին հմտորեն «տաքացնում են ձեռքները»: Հասարակության շրջանում նման կարծիքներն սկսել են անհանգստացնել իշխանություններին, և, ինչպես երևում է, տարադրամային այս վիճակը, որքան էլ տարօրինակ հնչի, նրանք փորձում են օգտագործել հերթական բլեֆի համար։

«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շաբաթներին իշխանությունները հատուկ «էմիսարների» հանձնարարում են, որ մարզերում ազգաբնակչության շրջանում տարածեն տեղեկություններ, թե դոլարի արժեզրկումը և դրա ֆոնին դրամի կայունացումը հանգեցնելու է գազի և էլեկտրաէներգիայի գների նվազման։

Ավելին, մենք տեղեկություններ ունենք նաև, որ վերջին մեկ ամսվա ընթացքում իշխանությանը սպասարկող որոշ սատելիտներ համացանցային հնարավոր գրեթե բոլոր հարթակներում այդ թեման տարածում և տիրաժավորում են։ Մեր աղբյուրը փոխանցում է, որ նշված «էմիսարները» բնակչությանը փորձում են նաև համոզել, թե այս ուղղությամբ իշխանություններն արդեն կոնկրետ քայլեր են իրականացնում, իբր նույնիսկ թեմայի հետ կապված պատվիրակություն է մեկնել Մոսկվա բանակցելու։

Սակայն այս թեմայով ոլորտի մի շարք մասնագետներ շեշտում են, որ սա հերթական բլեֆն է, քանի որ այս հարցում կարևոր հանգամանք է, թե դրամի ամրապնդումն ինչքան կշարունակվի. ի վերջո, կարճաժամկետ հատվածում այդ ազդեցությունը չի կարող մեծ լինել, ինչն էլ ոչ մի կերպ չի կարող ազդեցություն ունենալ մասնավորաբար գազի սակագնի վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular