ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարող եմ ենթադրել, որ ինչ-որ մեկն անձնական խնդիրներ ունի Չալաբյանի հետ. Կարեն Քոչարյան

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանի քննչական կոմիտեն հապշտապ ավարտել է «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը և գործն ուղարկել է դատավարական ղեկավարումն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացություն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Որո՞նք են դրդապատճառները, ինչի՞ց են վախենում իշխանությունները, որ փորձում են հնարավորինս երկար ժամանակով Չալաբյանին պահել անազատության մեջ: Այս հարցերի պատասխանները 1or.am-ը փորձել է պարզել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ զրույցում.

«Ճիշտն ասած հիմա դուք հարց տվեցիք, որն ինձ համար Հայաստանի քաղաքականության ամբողջ նորագույն շրջանի մեջ ամենամեծ գաղտնիքն է. ինչո՞ւ են Ավետիք Չալաբյանին պահում կալանքի տակ: Այդ հարցն ինձ էլ է հետաքրքրում, որովհետև ես շատ դեպքերում որևիցե տրամաբանություն չեմ տեսնում։

Ես կարող եմ ենթադրել, որ ինչ-որ մեկը անձնական խնդիրներ ունի, կարող եմ ենթադրել տարբեր բաներ, բայց այդ ամեն ինչը չի մտնում այն տրամաբանության մեջ, որ տեղի է ունենում այժմ Հայաստանում»։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular