ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ սպասել Freedom House-ի՝ վարչապետին ուղղված կոչից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին և օգտագործել ուղիղ կապի ուղիները, այդ թվում՝ բաց և թափանցիկ մամուլի ասուլիսների միջոցով՝ ապահովելու առողջ գործող ժողովրդավարություն։ 

«Հայաստանի իշխանությունները պետք է աջակցեն անկախ լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակությանը՝ ակտիվ երկխոսություն վարելով նրանց և ժողովրդի հետ՝ հակազդելու ապատեղեկատվությանը, որը վտանգ է ներկայացնում Հայաստանի ժողովրդավարության համար երկրի համար կարևորագույն թեմաների շուրջ», - ասվում է կազմակերպության հաղորդագրությունում:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը 1or.am-ի հետ զրույցում դժվարացավ հստակ ասել, թե այս կոչն ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ.

«Ինչ-որ առումով ինձ համար հասկանալի է՝ ինչու է ընտրված այս ձևաչափը, և այդ առումով ինչ-որ տեղ ըմբռնում եմ՝ ինչ նկատի ուներ վարչապետը, երբ ասում էր, որ չի ցանկանում, որ մամուլի ասուլիսները վերածվեն քաղաքական ակցիայի, մանավանդ, որ նման դեպքեր եղել: Բայց որպեսզի չլինի դժգոհություն առցանց մամուլի ասուլիսներից, անհրաժեշտ է, որ այն հարցերը, որոնք ներկայացվում են լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների կողմից, չենթարկվեն խտրականության և չձևափոխվեն, ինչի նախադեպերը նույնպես մենք ունենք: 

Ես կարծում եմ, որ եթե չլիներ հարցերի աղավաղման, խեղաթյուրման պրակտիկան, միգուցե առցանց մամուլի ասուլիսներից այս դժգոությունը չէր առաջանա: Մյուս կողմից՝ շատ կարևոր է, որ առցանց մամուլի ասուլիսներն ավելի հաճախակի լինեն, որովհետև մենք 2018 թվականից սովորել են նրան, որ իշխանությունների ներկայացուցիչները շատ բաց էին լրատվամիջոցների առջև, հետո կամաց-կամաց փակվեցին, և այսօր շատ դժվար է և՛ հարցերի պատասխաններն ստանալ, և՛ տեղեկություններ ստանալ իշխանության ներկայացուցիչներից, մասնավորապես՝ վարչապետից: Կարծում եմ՝ եթե լրատվամիջոցների հետ բաց աշխատելն ապահովվի և մնա միևնույն ժամանակ առցանց ձևաչափը, միգուցե դժգոհությունները նույնպես կպակասեն: Եթե հարցերը համարժեքորեն ներկայացվեն, եթե լինեն այդ հարցերի համարժեք պատասխանները, այլ ոչ թե խուսափում հարցի էությունից, միգուցե առցանց մամուլի ասուլիսներն ավելի արդյունավետ կլինեն, քան եթե լինեն անմիջական կենդանի ասուլիսներ, որոնք կվերածվեն ինչ-որ սկանդալային միջոցառումների, որտեղ բովանդակային հարցերը կորչում են քաղաքական հայտարարությունների հոսքում»:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին շուրջ 5 տասնյակ լրատվամիջոցներ հայտարարությամբ բոյկոտեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը և ոչ մի հարց ուղարկեցին վարչապետի աշխատակազմ։ 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular