ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏՏ ոլորտում խռովություն է հասունանում. դոլարի արժեզրկումը լուրջ խնդիրներ է հարուցել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ՏՏ ոլորտի ընկերությունները լուրջ խնդիրների են բախվել դոլարի արժեզրկման պատճառով։ Ինչպես ավելի վաղ նշել ենք, այդ ընկերությունների մի զգալի մասը ֆինանսավորումը ստանում է արտերկրից, արտարժույթով, աշխատավարձերն էլ, համապատասխանաբար, աշխատակիցներին վճարում են արժույթով։ Եվ այժմ, երբ դոլարը գրեթե 20 տոկոսով արժեզրկվել է, նույնքան էլ նվազել են եկամուտները։

Հայաստանյան ՏՏ ոլորտի ընկերությունների շահութաբերությունը միջինում 20 տոկոսից պակաս է, բազմաթիվ ընկերություններ այսօր աշխատում են զրոյական վիճակում, մի մասն էլ տևական ժամանակ վնասներ են կրում։ Եթե սկզբնական շրջանում ընկերությունները կարծում էին, թե դոլարի արժեզրկումը ժամանակավոր երևույթ է, որի համար արժե գոտիները փոքր-ինչ ձգել, ապա այժմ խուճապային տրամադրություններ են հասունանում։

Հայաստանի կառավարությունն ու Կենտրոնական բանկը, նշենք, ոչինչ չեն ձեռնարկում այս հարցում։ Ավելին, վերջերս քննարկումներ են եղել ոլորտի ներկայացուցիչների հետ, կառավարությունից նշել են, թե պատասխանատուն ԿԲ-ն է, իսկ Կենտրոնական բանկից ասել են, որ դոլարի արժևորման դեպքում ահռելի գնաճ կլինի, որը կհարվածի ոչ միայն ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին, այլև ողջ հանրությանը։

Դիտարկմանը, թե կառավարությունը կարող է սուբսիդիաների կամ այլ արտոնությունների միջոցով օգնել ոլորտին, պատասխանել են, թե մտադիր չեն հատուցել կորուստները։ Ոլորտի ներկայացուցիչները բավարարված չեն այս պատասխաններից, քննարկում են որևէ տարբերակով փողոց դուրս գալու, բողոքի ակցիաներ անելու հնարավորությունը։ Ի դեպ, երբ խոսքը վերաբերում է իրենց գրպանին, ծրագրավորողները բավական լուրջ ակցիաներ են անում, դրա օրինակը «Դեմ եմ» շարժումն է։

Դանիել Երեմյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular