Եթե Արևմուտքը ցանկանում է մարտի դաշտում Ուկրաինայի հաղթանակ, ապա նրա հետ պարզապես խոսելու բան չկա. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրեւմտյան երկրների հետ երկխոսությունը իմաստ չունի, եթե նրանք ցանկանում են «Ուկրաինայի հաղթանակը Ռուսաստանի նկատմամբ մարտի դաշտում», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է kommersant.ru-մ։
«Եթե Արևմուտքը ցանկանում է ոչ թե բանակցություններ, այլ Ուկրաինայի հաղթանակ Ռուսաստանի նկատմամբ մարտի դաշտում, ապա, հավանաբար, Արևմուտքի հետ պարզապես խոսելու բան չկա, քանի որ այս մոտեցումներով, ըստ էության, դա թույլ չի տալիս Ուկրաինային անցնել խաղաղության գործընթացին», - ասել է Լավրովը:
Նա պարզաբանել է, որ հանդիպման ժամանակ G20-ի արևմտյան երկրները ներկայացնող դիվանագետներին տրվել են «անաչառ հարցեր», որոնց պատասխանները նրանք չունեն, այլ միայն «կատաղի ռուսատյացություն»։