Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի աստղ Ջեյմս Կաանը
ՄՇԱԿՈՒՅԹ82 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի հանրահայտ դերասան, կուլտային «Կնքահայրը» ֆիլմի աստղ, օսկարակիր Ջեյմս Կաանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին հայտնում է բրիտանական «Բի-Բի-Սի»-ն։
Ջեյմս Էդմունդ Կաանը ծնվել է 1940 թ. մարտի 26-ին Նյու Յորքում (ԱՄՆ)։ Դերասանը տարբեր դերերի համար արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար», ինչպես նաև` «Էմմի» և «Ոսկե գլոբուս» հեղինակավոր մրցանակների։ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» քրեական դրամայում Կաանը մարմնավորում էր Վիտո Կոռլեոնեի ավագ որդու` Սոննի Կոռլեոնեի կերպարը։ Ջեյմս Կաանը իր կյանքում ամուսնացած է եղել չորս անգամ և ունի հինգ երեխա։