ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս փուլում ադրբեջանական ճնշումները դրսևորվելու են Նախիջևանի ուղղությունից. Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևան-Երասխ-Եղեգնաձոր մայրուղու Ելփին գյուղի հատվածում՝ դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողները քաղաքացիական մեքենա են խոցել։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Աշխարհագրական տեսանկյունից, դեպի գյուղ գնացող ճանապարհը գլխավոր մայրուղուց ձախ է ընկնում՝ դեպի խորք, ինչը նշանակում է, որ խոցելի է նաև դեպի գլխավոր մայրուղու հատվածը։

Միջադեպը եղել է քիչ առաջ, ըստ ՊՆ-ի, 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։

Հիշեցնեմ, որ այս ուղղությամբ Ադրբեջանը առաջխաղացում էր ունեցել 2018 թվականի հուլիսին՝ ՀՀ-ում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից 2-3 ամիս հետո՝ մեծ սպառնալիք առաջացնելով ոչ միայն մերձակա համայնքների, այլ նաև Երևան-Երասխ-Գորիս միջպետական մայրուղու համար։

Մի քանի օր առաջ էլ Ադրբեջանը քաղաքացիական մեքենայի վրա կրակ էր բացել Վայոց Ձորի մարզի մեկ այլ գյուղի ուղղությամբ՝ Խաչիկի, ինչի հետևանքով կրկին քաղաքացիական մեքենա էր վնասվել։

Ամենայն հավանականությամբ, այս փուլում, ադրբեջանական ճնշումները դրսևորվելու են Նախիջևանի ուղղությունից՝ ռեգիոնալ ապաշրջափակման գործընթացում Ադրբեջանի համար առավել բարենպաստ դիրքեր ապահովելու և ՀՀ իշխանություններին հավելյալ զիջումներ պարտադրելու նպատակով»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular