«Կովկասը կփլուզվի, թափանիվը կհասնի Վորոնեժ». հնչել է Ժիրինովսկու տագնապալի կանխատեսումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆDeita.ru-ն գրում է, որ դեռևս իր մահից առաջ ԼԴ կուսակցության հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկուն մարգարե էին անվանում: Հենց այդպես էլ՝ «Մարգարեն իր հայրենիքում» կոչվում է նրա աշակերտի՝ Խաբարովսկի երկրամասի նահանգապետ Միխայիլ Դեգտյարևի գրած գիրքը, որը պարունակում է Ժիրինովսկու քիչ հայտնի, բայց երբեմն շատ ճշգրիտ գնահատականներն և կանխատեսումները։
Այսպիսով, Ժիրինովսկին Եվրոպայում «խառնաշփոթ» էր կանխատեսել դեռ 2017 թվականին: Բայց գլխավոր սպառնալիքը նա համարել է սիրիական ռեժիմի անկումը, որի մասին էլ ժամանակին նա խոսել էր Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ժամանակ։ Ժիրինովսկու խոսքով, եթե Սիրիան տապալվի, ապա պատերազմ կսկսվի Իրանի հետ, որը կդառնա Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի մեկնարկային կետը։ Պատերազմը կառաջացնի փախստականների ալիք դեպի Հյուսիսային Կովկաս, որտեղից էլ նրանք կսկսեն սպառնալ Ռուսաստանի հարավին։
«Փախստականները չեն գնա Եվրոպա և ոչ դեպի հարավ, այլ միայն հյուսիս, որտեղ գտնվում են Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը»,- նման կերպէ խոսել Ժիրինովսկին Իրանում հնարավոր պատերազմի հետևանքների մասին։ «Ավելին, եթե պատերազմի կրակը ցրվի ողջ Մերձավոր Արևելքում, ապա փախստականները կգնան Եվրոպա, որը ունակ է ընդունել մինչև 300 միլիոն մարդ։ Դրանից հետո ԵՄ-ում իշխանության կգան աջ արմատական, նացիստական, ֆաշիստական ուժերը։ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից, և այդ ժամանակ Եվրոպայում սարսափելի խառնաշփոթ կսկսվի»,- կանխատեսել է Ժիրինովսկին հավելելով, որ եվրոպացիները կսկսեն սպասարկել փախստականներին։
2015 թվականին Ռուսաստանը բավականին հաջող միջամտեց սիրիական հակամարտությանը, որը կոչվում է փոքրիկ երրորդ համաշխարհային պատերազմ։ Սակայն Ժիրինովսկին զգուշացրել է, որ Թուրքիան կմիջամտի։ Եվ այդպես էլ եղավ, այս ամսվա սկզբին թուրքական իշխանությունները հայտարարեցին Սիրիայի հյուսիսը Քրդստանի աշխատավորական կուսակցությունից մաքրելու ռազմական գործողության մասին։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Ժիրինովսկին վախճանվել է այս տարվա ապրիլին: Իր կյանքի վերջին տարիներին նա կանխատեսել էր որոշ համաշխարհային իրադարձություններ, այդ թվում հատուկ գործողություն Ուկրաինայում դրա սկսվելուց մի քանի ամիս առաջ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը