ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն պնդում է, որ Կապույտ մզկիթը «ոչ իրանական» է, իսկ Երևանը՝ «ադրբեջանական»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Eadaily.com-ը գրում է, որ Կապույտ մզկիթը այսօր Երևանում պահպանված միակ մզկիթն է։ Այն քաղաքի Կոնդի թաղամասում է։ Այդ մասին հայտարարել է «Թեփեբաշի թաղամասի ճակատագիրը, Երևանում Ադրբեջանի ազգային-մշակութային և պատմական ժառանգության վերջին մնացորդը, Հայաստանում ադրբեջանական ժողովրդի ժառանգության պատմական հետքերի ջնջումը» հետազոտության հեղինակ, պատմաբան Սաբուխի Հուսեյնովը: Նա հիշեցրել է, որ Կապույտ մզկիթը կառուցել է Հուսեյնալի խանը։

«Վերջին գիտական ​​ուսումնասիրություններում հիշատակումներ կան այն մասին, որ Հուսեյնալի Խանը թաղվել է Կապույտ մզկիթում: Կապույտ մզկիթի բակում գտնվող քարի վրա փորագրված 1790 թվականի արձանագրությունը վերաբերում է խանի ընտանիքի կանանցից մեկին։ Կապույտ մզկիթի հետ կապված բոլոր փաստաթղթերը գտնվում են ադրբեջանական արխիվում։ Անընդունելի է, որ Իրանի ներկայացուցիչները Կապույտ մզկիթն անվանում են իրանական մզկիթ։ Այդ մասին բավականին շատ փաստաթղթեր կան։ Կապույտ մզկիթը պետք է աշխարհում ճանաչվի որպես ադրբեջանական մզկիթ: 1917 թվականին Երևանում ապրում էր ընդամենը մոտ 100 պարսիկ։ 1831-1920 թվականներին Երևանի բնակչության մեծամասնությունը կազմում էին ադրբեջանցիները։ Այսօր էլ աշխարհահռչակ հետազոտողները ծիծաղում են այն փաստի վրա, որ Կապույտ մզկիթը կոչվում է իրանական մզկիթ։ Մզկիթը 100 հոգու համար չէր կառուցվի, պետք է դադարեցվի Կապույտ մզկիթը իրանական մզկիթ անվանելը»,- պնդել է ադրբեջանցի պատմաբանը։

Երևանի Կապույտ մզկիթը իրանական արվեստի խորհրդանիշ է։ Փետրվարի 23-ին դա մատնանշել է ՀՀ-ում Իրանի դեսպանատունը՝ կցելով մզկիթի պատկերը։ Դրանով Իսլամական Հանրապետության դիվանագետներն արձագանքել են ադրբեջանցի պատգամավորի բավականին սադրիչ հայտարարությանը, ով ավելի վաղ այցով եղել էր Հայաստանի մայրաքաղաքում Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցելու նպատակով և այցելել Կապույտ մզկիթ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անցյալ տարվա օգոստոսին գտնվելով Քալբաջար քաղաքում, որը Ղարաբաղի պատերազմից հետո 2020 թվականի աշնանը անցել է Բաքվի վերահսկողության տակ, կոչ էր արել «ռեպորտաժներում և ընդհանրապես բառապաշարում օգտագործել ոչ թե Վարդենիս, այլ Բասարգեչեր անունը»։ Անցյալ տարվա 44-օրյա պատերազմից էլ շատ առաջ Ադրբեջանի ղեկավարը մեկ անգամ չէ, որ ձեռնարկել է պատմական էքսկուրսիաներ, մասնավորապես՝ պնդելով ադրբեջանցիների իրավունքները «Իրևանի» նկատմամբ և Հայաստանի մայրաքաղաքն անվանել «իրենց պատմական քաղաքը»։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular