Արթուր Միրանյանը հեռացել է «Ուրարտուից»
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի հավաքականի 26-ամյա հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է «Ուրարտուից», հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվել է։ Կողմերը որոշել են չերկարաձգել այն։
Միրանյանը «Ուրարտու» էր տեղափոխվել 2021 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս ընթացքում հարձակվողը թիմի կազմում մասնակցել է 28 հանդիպման և դարձել 14 գոլի հեղինակ։