ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ Բրիտանիայում շարունակվում են հրաժարականների շարքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վերջին 24 ժամվա ընթացքում բրիտանական կառավարության 36 անդամներ հրաժարական են ներկայացրել, գրում է Sky News-ը։

Բացի 11 նախարարներից՝ ֆինանսների նախարար Ռիշի Սունակը, առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը, երեխաների և ընտանիքների հարցով նախարար Ուիլ Իվինսը, դպրոցների նախարար Ռոբին Ուոքերը, արդարադատության նախարար Վիկտորիա Աթկինսը, գանձապետարանի նախարար Ջոն Գլենը, շրջակա միջավայրի նախարար Ջո Չերչիլը, բնակարանաշինության նախարար Ստյուարտ Էնդրյուն, զբաղվածության նախարար Միմս Դևիսը, անվտանգության նախարար Ռեյչել Մաքլինը և արտահանման նախարար Մայք Ֆրերը, հրաժարական են տվել նաև փոխնախարարների, խորհրդարանական պատգամավորների և նախարարների անձնական քարտուղարների պաշտոններ զբաղեցրած 25 աշխատակիցներ։

Աշխատակիցների կրճատումների ալիքն սկսվեց այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ սկանդալ եղավ պահպանողական պատգամավոր Քրիս Փինչերի շուրջ: Պարզվել է, որ Փինչերը հարբած վիճակում ծեծկռտուք է կազմակերպել Լոնդոնի Պիկադիլիի պահպանողականների «Քարթլոն» էլիտար ակումբում և սեռական ոտնձգության ենթարկել երկու տղամարդու։ Նշվել է, որ Ջոնսոնը Փինչերին նշանակելիս գիտեր, որ պաշտոնյան մեղադրվում է ոտնձգությունների մեջ, սակայն նրան նշանակել էր խորհրդարանական խմբակցության համակարգողի տեղակալի պաշտոնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular