ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փյունիկը և Կլուժը Երևանում չպարզեցին հաղթողին

ՍՊՈՐՏ

Հուլիսի 5-ին «Փյունիկը», որն այս մրցաշրջանում 15-րդ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը, մեկնարկել է Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլում՝ սեփական հարկի տակ ընդունելով Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»։

Խաղի հենց մեկնարկում հյուրերը կարող էին բացել հաշիվը, սակայն երկու անգամ երևանյան թիմի փրկեց դարպասապահ Դավիդ Յուրչենկոն։ 17-րդ րոպեին տանտերերը սեփական կիսադաշտում կորցրին գնդակը, ինչից հետո հյուրերը կարող էին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն երևանյան թիմին կրկին փրկեց Յուրչենկոն։ Առաջին խաղակեսի միջնամասում մեր թիմը հավասարեցրեց խաղը, սկսեց ավելի ակտիվ գործել առջևի գծում, իսկ ռումինական թիմի ֆուբոլիստները փորձում էին Յուրչենկոյին հանկարծակիի բերել հեռվից կատարած հարվածներով։

 Խաղակեսի վերջնամասն անցավ երկուստեգ գրոհներով ու վտանգավոր պահերով։ 42-րդ րոպեին «Փյունիկը» հերթական գրոհը ձեռնարկեց աջ եզրով, սակայն մեր ֆուտբոլիստի փոխանցումից հետո հյուրերի պաշտպանը գնդակը հանեց դիմային գծից։ Առաջին կեսի հիմնական ժամանակի վերջին րոպեին հյուրերը կարող էին 2 անգամ գրավել դարպասը, սակայն հաջող խաղաց Դավիդ Յուչենկոն։ Արդյունքում, թիմերն ընդմիջման գնացին առանց դարպասի գրավման։

Երկրորդ կեսն անցավ ավելի դիտարժան պայքարում։ Ընդհանուր առմամբ, երևանյան թիմն ուներ ավելի լավ տեսք։ Մեր թիմն ավելի ակտիվ սկսեց երկրորդ խաղակեսը, սկսեցին գերակշել հեռահար փոխանցումները, որոնք բավականին սրեցին պայքարն առջևի գծում։

Հատկապես վտանգավոր էր գործում Մելիքյանի թիմի աջ եզրը։ Հյուրերը նույնպես վտանգավոր էին գրոհում։ 73-րդ րոպեին ռումինական թիմի ֆուտբոլիստի շրջադարձ հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Խաղի վերջնամասն անցավ հմնականում հավասար պայքարում, սակայն թիմերին այդպես էլ չհաջողվեց գտնել մրցակցի դարպասի բանալին։ Այսպիսով այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0 և դիմակայության ելքը կվճռվի պատասխան խաղում, որը կկայանա Ռումինիայում, հուլիսի 13-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular